Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Մի բան չէին հաշվարկել «Ելք»-ի ջահելները. գողական սխոդկաներում ժողովրդավարական խաղերն անընդունելի են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

-Պարոն Հովհաննիսյան, «Ծառուկյան» դաշինքը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը։ Ըստ էության՝ վերջինս կընտրվի 96 կողմ, 9-ը դեմ ձայների հարաբերակցությամբ։ Չե՞ք կարծում, որ սա ուղղակի նվաստացուցիչ ցուցանիշ է խորհրդարանի համար, որովհետև բացահայտում է դրա քաղաքական չգոյությունը փաստող միատարրությունը:

-Նման կարգի «անհարմար» հարցերին պատասխանելիս ԱՄՆ ամենախարիզմատիկ նախագահներից մեկը՝ Ռոնալդ Ռեյգանը, սիրում էր վկայակոչել ռուսական ժողովրդական հայտնի ասացվածքները: Ես կհետևեմ նրա օրինակին: Մեկին գլխատելիս ծիծաղելի է ողբալ մազերի սանրվածքը փչացնելու համար: Հիմա մերն է. կեղծված հանրաքվեի միջոցով անցկացված սահմանադրական չարեփոխումներով պետությունը գլխատելուց հետո մի՞թե լուրջ է ինչ-որ երրորդական հարցերի մասին խոսելը: «Ելք» դաշինքն աղիողորմ խնդրում էր Գագիկ Ծառուկյանին ապահովել իշխող ՀՀԿ-ի կողմից նախագահ կարգվող Արմեն Սարգսյանին «այլընտրանքային» թեկնածուով, դարձնել այդ ֆարսը «մրցակցային» և դրանով՝ Արտակ Զեյնալյանի առաջադրմամբ, ապացուցել Սերժ Սարգսյանին ինստիտուցիոնալ ընդդիմության օգտակարությունը: Փաստորեն «Ելք»-ը նպատակ էր հետապնդում «ինստիտուցիոնալ ընդդիմության» սեփական ներուժը գործի դնելու միջոցով ապահովել «ՀՀ Նախագահի ընտրություններ» անվան տակ նախանշված գործընթացի, իսկ իրականում գողական «սխոդկա» հիշեցնող ապորինի ֆարսի, արտաքուստ լեգիտիմությունը: Մի բան չէին հաշվարկել «Ելք»-ի ջահելները. գողական սխոդկաներում ժողովրդավարական խաղերն անընդունելի են: Եթե նոր օրենքով գող են թագադրում, ապա այդ նոր օրենքով գողը պետք է ուղնուծուծով պարտավորված լինի կնքահորը: Պետք է բոլորը տեսնեն, որ հենց կնքահոր՝ պախանի, միահեծան որոշմամբ է նա թագադրվում: Տեսեք, Արմեն Սարգսյանն ամեն երկրորդ նախադասության մեջ հղում է անում Սերժ Սարգսյանին, և դա պետք է ցույց տա բոլորին, որ ինքը լիովին ենթարկվում է գողական կանոններին ու պախանի գլխից երբեք չի թռչի: Մեկ անգամ Արմենս վրիպեց ու «բլթացրեց», թե ինքը Չորրորդ Հանրապետության առաջին նախագահն է դառնալու, բայց հաջորդ իսկ օրը սխալն ուղղեց: Պարզվեց, որ ինքը դա ասել է փոխաբերական իմաստով և լինելու է Երրորդ Հանրապետության չորրորդ նախագահ: Եթե իշխող ուժին ինստիտուցիոնալ ծառայություն մատուցելու «Ելք»-ի ձգտումը մնաց օդի մեջ ու անտեսվեց, ապա Սերժ Սարգսյանի հետ շփվելու շատ ավելի մեծ փորձ ունեցող Գագիկ Ծառուկյանն ավելի շրջահայաց էր ու պատրանքների մեջ չընկավ՝ մերժեց ինստիտուցիոնալ ընդդիմադիր խաղերին տրվելու «Ելք»-ի առաջարկությունն ու բացեիբաց հայտարարեց, որ քվեարկելու է ՀՀԿ թեկնածուի՝ Արմեն Սարգսյանի օգտին: Իհարկե, այդ որոշումն ավելի ազնիվ էր, քանզի չէր հետապնդում ակնհայտորեն հակաժողովրդական այս գործընթացին ժողովրդավարական մրցակցային ընտրությունների տեսք հաղորդելու և այդպիսով այն լեգիտիմացնելու նպատակ: Այդ առումով ես ուզում եմ հստակ սահմանազատել ներկայիս խորհրդարանական ընդդիմության և ներկայիս արտախորհրդարանական ընդդիմության սկզբունքային տարբերությունն այս հարցում: Արտախորհրդարանական կամ իրական ընդդիմությունը պարտավոր է բոյկոտել խորհրդարանական սխոդկայով ՀՀ նախագահ ընտրելու խայտառակ գործընթացը: Այդ գործընթացը հիմնվում է ուղիղ և համընդհանուր ընտրությունների միջոցով երկրի նախագահ ընտրելու քաղաքացիների իրավունքի ապօրինի յուրացման վրա: Ցույց տվեք մի երկիր, որտեղ վերնախավը խաբեությամբ յուրացնի քաղաքացիների տվյալ երկրում արդեն ավանդույթ դարձած այդ իրավունքը, և որ ժողովուրդը կարճ ժամանակում հեղափոխական ճանապարհով այդ իրավունքը չվերանվաճի: Ժամանակակից աշխարհում ժողովուրդները չեն հանդուրժում իրենց արդեն նվաճած ժողովրդավարական իրավունքների սահմանափակումները: Օրինակ՝ հարևան Վրաստանում կառավարման խորհրդարանական ձևին անցնելու ընթացքում չբացառվեց ուղիղ և համընդհանուր ընտրությունների միջոցով երկրի նախագահ ընտրելու ինստիտուտը, քանի որ դա կնշանակեր արդեն գործող ժողովրդավարական իրավունքի սափմանափակում և կբերեր քաղաքական ցնցումների: Երբ մեզանում նոր էին հրապարակ իջեցրել այս սահմանադրական չարեփոխումների նախագիծը, ես Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին ներկայացված և մամուլում հրապարակված հանգամանալից վերլուծության եզրահանգման մեջ կանխատեսել եմ, որ Հայաստանում նույնպես, ինչպես դա եղել է նման դեպքերում այլ երկրներում, ժողովուրդը ստիպված է լինելու հեղափոխական ճանապարհով վերադարձնել ազգընտիր նախագահ ընտրելու իր բացառիկ իրավունքը:

-Կարծում եք՝ փողոցային պայքարն այս պայմաններում անխուսափելի՞ է դառնում։

-Այո՛, այսօր էլ ես մնում եմ նույն կարծիքին՝ ներկայիս վերնախավն իր գործելակերպով անխուսափելի է դարձնում փողոցային հեղափոխական պայքարը: Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարող են իրենց ժողովրդամետ ու ընդդիմադիր հռչակող ուժերը նստեն այս խորհրդարանում՝ համաձայնվելով մասնակցել «գողական սխոդկայի» տրամաբանությամբ նախագահ «թագադրելու» այս խայտառակ գործընթացին: Բա դուք ձեզ հաշիվ չե՞ք տալիս, որ երկրի նախագահ ընտրելու իրավունքը պատկանում է ժողովրդին, իսկ դուք այդ իրավունքը հանցագործ ճանապարհով յուրացրել եք և արդեն վաղը պետք է պատասխան տաք դրա համար:

-Քաղաքական ուժերից շատերը իրենց համար օրակարգ են հռչակել Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության հարցը։ Ընդ որում՝ այս կոնտեքստում չի բացառվում ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորումը։ Հնարավոր համարո՞ւմ եք , որ այդ հարցը քաղաքական դաշտում կարող է իրավիճակ սրել, ու ընդդիմությունը փողոցային պայքարի միջոցով արդյունքի հասնի։

-90-ական թվականներին այն ժամանակ իշխող ՀՀՇ-ն տարփողում էր «մեր դեմ խաղ չկա» կարգախոսը: Ինչպես գիտեք՝ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ արդեն մտնում էր այն մի քանի հոգուց բաղկացած իշխանական շրջանակի մեջ, որը մասնակցում էր բոլոր կարևորագույն որոշումների ընդունման գործին: ՀՀՇ-ն ամբողջական իշխանությունից զրկվեց ոչ թե փողոցի ճնշմամբ, այլ ներիշխանական խմորումների արդյունքում: Այո, փաստը մնում է փաստ, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունները մինչև հիմա հնարավոր են եղել ուժայինների ճնշմամբ, և ուժայինների դերը Հայաստանում չափազանց մեծ է: Հիշեք, 2008 թվականին, երբ Ազատության հրապարակում կոնկրետ գործողությունների պատրաստ հոծ ժողովուրդ էր հավաքված, ինչպես էր Լևոն Տեր-Պետրոսյանը վանկարկում՝ «Մանվել, Մանվել, Գագիկ, Գագիկ», նկատի ունենալով հայտնի գեներալներ Մանվել Գրիգորյանին և Գագիկ Մելքոնյանին: Այսինքն՝ ժողովրդի գործոնն այնքան չէր կարևորվում առաջին նախագահի կողմից, որքան ուժայինների գործոնը, և այս տխուր իրականությունը Ղարաբաղյան հակամարտության և մեր հանրային կյանքի գերռազմականացման ուղղակի հետևանքն է: Մեր օրերում հանրային կյանքի ռազմականացման այս վտանգավոր միտումն էլ ավելի խորացավ, և արդեն պաշտոնական մակարդակով է հրապարակ հանվել Ազգ-բանակ կարգախոսը: Մյուս կողմից, նորանշանակ վարչապետի գլխավորությամբ և ուժայիններից բաղկացած Ազգային անվտանգության խորհուրդը վերակազմակերպվելու և ռեալ իշխանական ներուժը սեփական ձեռքերում կենտրոնացնելու հետ մեկտեղ դառնալու է, ըստ էության, ԽՄԿԿ-ի պոլիտբյուրոյի նման մի փակ ու ամենազոր մարմին, որտեղ գաղտնիության պայմաններում որոշվելու են երկրի կառավարման բոլոր կարևորագույն հարցերը: Պարզից էլ պարզ է, որ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի իրականություն դարձնել իր մտածածը, կարելի է մեկընդմիշտ խաչ քաշել Հայաստանում ինչ-որ ինքնուրույն քաղաքական-հասարակական գործունեություն ծավալելու վրա: Այն համոզմունքը, որ եթե Սերժին հաջողվեց իր այս դիվային ծրագիրը կյանքի կոչել, ապա նրան այլևս հնարավոր չի լինի իշխանության ղեկից հեռացնել, գնալով ավելի է ամրապնդվում հանրային գիտակցության մեջ: Այս պայմաններում կարելի է ակնկալել, որ ժողովուրդը փողոց դուրս կգա և կձգտի կանխել ձախողված վարչախմբի և նրա պարագլուխ Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը: Սեփական ձեռքերում բոլոր ուժային լծակները կենտրոնացնելու շնորհիվ Սերժ Սարգսյնը փորձելու է դիմակայել, սակայն, եթե դա նրան նույնիսկ հաջողվի, արդեն հաջորդ քայլին նա կանգնելու է շատ ավելի ծանր մարտահրավերի առջև՝ ղարաբաղյան ֆորս-մաժորը հողմացրիվ կանի իշխանությունը պահելու նրա հույսերը: Ինչպես դա տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին, այս անգամ էլ ղարաբաղյան ֆորս-մաժորը կբացահայտի երկրի ամենացավոտ խնդիրները, սակայն այս անգամ դա վարչախմբի համար անհետևանք չի մնա: Ես այսօր շատ մտահոգ եմ, որ իշխանության ղեկին ամեն գնով մնալու Սերժ Սարգսյանի ձգտումը կարող է հասարակության մեջ առաջացնել նրան ամեն գնով իշխանությունից հեռացնելու պատասխան ձգտում, իսկ դա արդեն կարող է աղետաբեր լինել Արցախի համար: Արցախում քիչ չեն խելոք մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչ ծանր հետևանքներ Արցախի համար կարող է ունենալ Երևանում ղարաբաղյան կլանի պարագլուխների կողմից իշխանությունը հավերժ սեփական ձեռքերում պահելու մոլուցքը: Սերժ Սարգսյանը կարող է Արցախի գլխին դառնալ մի նոր Բաշար Ասադ, որի իշխանության դիմաց ալևիների մի քանի սերունդ ստիպված են լինելու թուքումուր ուտել արաբներից։ Ես 90-ականներին վիթխարի աշխատանք եմ կատարել Արցախի հաղթանակի և ապա անվտանգության ապահովման համար, և այսօր, իհարկե, մտահոգ եմ, որ իմ արածն էլ մյուսների սխրագործությունների հետ միասին հանրապետականների այս իշխանատենչ ոհմակը սառնասրտորեն նետում է ջուրը:

-Նիկոլ Փաշինյանն է նշում, որ չի պատրաստվում ձեռքերը ծալած հետևել, ինչպես է Սերժ Սարգսյանը երրորդ անգամ վերարտադրվում, նշել է նաև, որ ընտանիքի հետ քննարկել է հարցը, և իրեն պատրաստ են գործուղել Ազատության հրապարակ։ Ի՞նչ սցենարներ են հնարավոր, ադրյո՞ք Ազատության հրապարակում նստացույցը, հանրահավաքները, երթերը կարող են Սարգսյանին ստիպել այլ որոշում կայացնել։ Տպավորություն է, որ օրենսդրական վերջին փոփոխությունները հարմարեցված են կոնկրետ իր անձի՝ վարչապետ դառնալու համար։

-Չէի ասի, որ Ազատության հրապարակը կարոտել է հենց Նիկոլ Փաշինյանին կամ որևէ այլ մեկին այսօրվա ԱԺ-ից: Չէ՞ որ հենց այդ ԱԺ-ում է ընդունվում օրենսդրական նախաձեռնությունների այն փաթեթը, որը պետք է, ինչպես դուք ճիշտ նշեցիք, նպաստավոր պայմաններ ստեղծի Սերժ Սարգսյանի վարչապետության համար: Այդ ո՞նց եղավ, որ քաղաքապետարանի ավագանու մի քանի կին, Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, կարողացան «դժոխքի վերածել» Տարոն Մարգարյանի կյանքը և օրակարգ թելադրել քաղաքի իշխանություններին, իսկ 9 հոգանոց խմբակցությունն ԱԺ-ում չի կարողանում անհրաժեշտ մթնոլորտ ձևավորել: Ես խնդիր չունեմ իմ օրինակով ապացուցելու, որ նույնիսկ մեկ անկախ պատգամավոր կարող էր տակնուվրա անել ամբողջ խորհրդարանը, պարտադրել ԱԺ-ին անհրաժեշտ քաղաքական օրակարգ, ինչպես 2005-2006 թթ. արեցի ես՝ հրավիրելով ԱԺ արտահերթ նիստ, իսկ հետո նստաշրջան՝ խորհրդային ավանդների վերադարձման հարցով, ինչի շնորհիվ հարցը ստացավ որոշակի լուծում՝ տվյալ և հետագա մի քանի տարիների համար պետական բյուջեով նախատեսվեցին համապատասխան փոխհատուցումներ: Հիշո՞ւմ եք, որ դրա համար անհրաժեշտ եղավ հենց ԱԺ-ի դահլիճում պսակով ցույց կազմակերպել, կոշտ ընդհարման մեջ մտնել իշխող կոալիցիոն ուժերի հետ: Այդ գնով հաջողվեց, ինչպես ժողովուրդն էր ասում՝ «շնից մազ պոկել»: Այո, քաղաքապետարանի ավագանու ընդդիմադիր կանայք գնացին իմ հետքերով և նույնպես այդ գնով կարողացան հասնել մարդկանց հուզող սանիտարական խնդրի լուծմանը: Տոտալիտար կամ կոշտ ավտորիտար քաղաքական համակարգի պայմաններում հարցերի լուծման այլ ճանապարհ գոյություն չունի: Օրինակ, ոչ այլ ով, քան ամենաինտելիգենտ գիտնականներից մեկը՝ Անդրեյ Սախարովը, դեռ 80-ական թթ. ցուցադրաբար ներխուժել էր «Բերյոզկա» տարադրամով առևտուր անող մոսկովյան խանութներից մեկը և պահանջել սպասարկել մարդկանց խորհրդային ռուբլով: Միայն խորհրդային ԿԳԲ-ականները և նրանց հետևորդները՝ մեր իրավապահները, կարող են նման քաղաքական ակցիաները բնութագրել որպես խուլիգանություն կամ քրեական հանցագործություն և դրա համար մարդկանց բանտ նետել, ինչպես դա արեցին, օրինակ, Գևորգ Սաֆարյանի դեպքում: Ես կանխատեսում եմ, որ շուտով այդ կարգի բողոքի ակցիաները զանգվածային բնույթ կստանան, և թավշյա հեղափոխությունների հայտնի տեսաբան Շարպի մեթոդաբանությամբ այս իշխանությունը կթունավորվի բազմաթիվ «փոքր մեղուների» խայթոցներից: Իսկ թե այդ ընթացքում որ ինստիտուցիոնալ կամ ոչ ինստիտուցիոնալ գործիչը իրեն ինչպես կպահի, ապա, իմ համոզմամբ, դա արդեն էական նշանակություն չի ունենա. հեղափոխությունն ինքն է ծնում իր գավրոշներին և ռոբեսպիերներին։ Այո, ես չեմ սխալվել՝ սկզբից գավրոշներին, իսկ հետո արդեն դանտոններին, դեմուլեններին ու ռոբեսպիերներին։

-«Եթե ոչ Սերժ Սարգսյանը, ապա ո՞վ» , այսպիսի հարց են բարձրացնում Հանրապետական կուսակցության անդամները և Սարգսյանին սատարող այլ ուժեր։ Կարծում եք չկա՞ այլընտրանք, ո՞վ կարող է լինել նրա այլընտրանքն ընդդիմադիր դաշտից։ Ընդ որում այսպիսի մի թեկնածություն չի բացառել նաև Նիկոլ Փաշինյանը։

Գիտեք, ես սակավամիտների կամ թուլամիտների հիմար դատողությունները չեմ մեկնաբանում: Երբ նման գնահատականներ են տրվում Վլադիմիր Պուտինի վերաբերյալ Ռուսատանում, գոնե կարողանում են ինչ-որ ձևով հիմնավորել՝ պատճառաբանելով, որ Ռուսատանի հազարամյա պատմության մեջ ռուսներն երբեք այնքան ապահով և կուշտ չեն ապրել, այդպես չեն սպառել, կերել ու խմել, ինչպես Պուտինի իշխանության օրոք: Սա, մասնավորապես, Անդրանիկ Միհրանյանի սիրած փաստարկն է Պուտինի «անփոխարինելության» օգտին: Մեկ ուրիշը վկայակոչում է այն, որ Պուտինը Ղրիմը հետ բերեց Ռուսաստան կամ, մինչ այդ, վնասազերծեց չեչեն ահաբեկիչներին: Իսկ ի՞նչ փաստարկներ Սերժ Սարգսյանի «անփոխարինելիության» օգտին ունեն նրա կուսակիցները: Աղքատության աճը՞, արտաքին պարտքի քառապատկումը՞, թե՞ գործազրկության ու արտագաղթի ծավալների թռիչքը: Գուցե՞ Ադրբեջանին նվիրաբերված 800 հեկտար հողատարածքը և մեր հերոսաբար ընկած հարյուրակի մատաղ կյանքերը:

Եվ վերջապես՝ ի՞նչ է նշանակում լինել անփոխարինելի: Նշանակում է, որ դու գիտակցաբար քո շուրջ ստեղծել ես ամայություն, ինչպես դա այսօր արել է Սերժ Սարգսյանը: Բերեց ու ԱԺ նախագահ սարքեց մանկաբույժ Բաբլոյանին, իսկ հետո ասեց՝ բա հո՞ մանկաբույժ Բաբլոյանը չի ապահովելու երկրի անվտանգությունը, և Շարմազանովի շուրթերով հետևություն արեց, որ իրեն այլընտրանք չկա: Բայց ո՞վ է այսօր պատրաստ այդ հեքիաթներին հավատալ: Ոչ թե Սերժ Սարգսյանին այլընտրանք չկա, այլ պետության ղեկավարումից նրա հեռանալուն այլընտրանք չկա: Հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության Սերժ Սարգսյանն իր մեջ պետք է ուժ գտնի հետևելու ոչ թե Իլխամ Ալիևի նման արևելյան սուլթանների օրինակին, այլ նույն ԱՄՆ նախագահներին բնորոշ վարքագծին՝ երկու ժամկետից ավել չի կարելի երկիր ղեկավարել, եթե, իհարկե, չես ցանկանում վերջում դառնալ բոլորի աչքի գրողը: Իսկապես, ճիշտ ժամանակին քաղաքականությունից հեռանալը մարդու իմաստության ամենացայտուն դրսևորումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում