Ֆրանսիան հակված է իրանական ատոմին առնչվող Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրագործմանը, սակայն հանրապետության հրթիռային ծրագիրն անհանգստություն է առաջացնում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո։
Նա ընդգծել է, որ Փարիզը կողմ է հանդես գալիս Վիեննայի համաձայնագրի դրույթների իրագործմանը, ինչի մասին ամերիկյան կողմն իրազեկվել է։ Այդուհանդերձ, ֆրանսիական իշխանություններն անհանգստացած են Իրանի հրթիռային ծրագրից։
«Ինչ վերաբերվում է բալիստիկ հրթիռներին, մեզ այդ իրավիճակը շատ է անհանգստացնում։ Ես շուտով կուղևորվեմ Թեհրան՝ հաջորդ երկուշաբթի, և այդ մասին հստակ կասեմ Թեհրանի իշխանություններին»,-ասել է ֆրանսիացի դիվանագետը։