Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Շարքային Սարգսյանի օրագիրն ու ծրագիրը

Սերժ Սարգսյանը շարքային կուսակցական է և պետք է ենթարկվի կուսակցության որոշումներին, խորհրդարանում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով 2014 թվականի Սարգսյանի արած հայտարարությանը, թե նա չի հավակնում վարչապետի պաշտոնին: Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե իրենք հավակնություններով կամ ցանկություններով չեն առաջնորդվում և իշխանության պատասխանատվությունը ստանձնած կուսակցություն են ու իրենք են որոշում, թե որ պաշտոնն ով պետք է զբաղեցնի: Որևէ այլ իրավիճակում անշուշտ մեղմ ասած զավեշտալի կլիներ պատկերացնել որևէ ՀՀԿ-ականի, որը կասեր, թե Սերժ Սարգսյանը շարքային կուսակցական է և պարտավոր է ենթարկվել կուսակցության որոշումներին, անկախ իր ցանկություններից: Բայց տվյալ պարագայում այդ հանգամանքը դարձել է Սերժ Սարգսյանի «դեմքը փրկելու» միակ տարբերակը, 2014-ին նրա արած հայտարարությունից հետո:

Բանն այն է, որ Սարգսյանի վարչապետության համար մնում է միակ «տրամաբանական» տարբերակը՝ ՀՀԿ պարտադրանք, անկախ իր կամքից, զուտ կուսակցական կարգապահության շրջանակում: Որովհետև «ազգովի խնդրանքի» տարբերակը շատ ավելի ծիծաղելի կստացվեր, իսկ Սերժ Սարգսյանի «կամքով» վարչապետությունը՝ շատ անհարմար:

Միակ տարբերակը ՀՀԿ որոշումն է, պարտադրանքը, որին իբրև շարքային ենթարկվում է Սերժ Սարգսյանը: Իհարկե երևի թե դա կլինի առաջին ու վերջին դեպքը, երբ Սերժ Սարգսյանն է ենթարկվում ՀՀԿ-ին, ոչ թե հակառակը: Եվ դա էլ իհարկե կլինի Սերժ Սարգսյանի կամքով, որտեղ էական նշանակություն կունենա թերևս ոչ այնքան հանրության առաջ որևէ տրամաբանական բացատրություն գտնելը, այլ նաև միջազգային հանրությանը ներկայացնելը, որ Սարգսյանը ոչ թե գնում է իշխանությունը պահելու այսպես ասած «խանական» տարբերակով, այլ ընդամենը դասական «քաղաքագիտական»՝ իշխող կուսակցությունը իր նախագահին թելադրում է վարչապետի պաշտոնի վերաբերյալ որոշոմ:

Ինչ խոսք հազիվ թե արտաքին ուժային կենտրոններում որևէ մեկի համար այդ «քաղաքագիտությունը» լինի համոզիչ, բայց մյուս կողմից էլ այստեղ կա մի առանցքային խնդիր՝ այդ կենտրոնները կանգնած են Հայաստանում իշխանության պատասխանատվության ճգնաժամի առաջ: Այսինքն, չկա մարդ, որը հավակներ այդ պատասխանատվությունը ստանձնելուն:

Իհարկե խոսքն այն մասին չէ, որ Սերժ Սարգսյանից բացի չկա վարչապետության ունակ այլ գործիչ: Խնդիրն այն է, որ արտաքին կենտրոնները առաջնորդվելու են պարզապես առկա իրողությամբ, հաշվի առնելով, որ Հայաստանում ՀՀԿ-ն յուրացրել է իշխանությունն ու հանրությունը անկարող է ապահովել մրցակցային քաղաքական խաղի կանոններ: Այդ պայմաններում արտաքին կենտրոնները սկզբունքային առարկություն չունենալու պարագայում պարզապես հաշվի են նստում իրողության հետ: Այդ իմաստով, ՀՀԿ-ի բացատրությունը ինչ որ իմաստով փրկում է նաև «նրանց դեմքը»:

Եվ ստացվում է ըստ էության շատ ավելի հետաքրքիր մի պատկեր, որ Հայաստանում ժողովրդավարական աշխարհի դեմքը ՀՀԿ-ն է փրկում, քանի որ փաստորեն չգտնվեց հանրային ներուժ, քաղաքական ներուժ, մի որևէ ուժ, որն ունակ կլիներ անցնող տարիների ընթացքում ձևավորել քաղաքական այնպիսի օրակարգ, որի պայմաններում Սերժ Սարգսյանն իրապես բարդություն կունենար արտերկրում «անփոխարինելի» ներկայանալու հարցում: Եվ դա է թերևս այդ պատմության ամենախնդրահարույց ու մտահոգիչ իրողությունը, քանի որ 2018-ի ապրիլը մի կողմ, հարց է առկա, թե ընդհանրապես լինելո՞ւ է մի ապրիլ, երբ իշխանության ծրագրերին և օրակարգին կհակադրվի հանրային-քաղաքական համարժեք այլ ծրագիր և օրակարգ, որը կլինի ոչ թե էմոցիոնալ-իռացիոնալ-ռադիկալ, այլ քաղաքական բովանդակությամբ և կստիպի հաշվի նստել իր հետ թե իշխանությանը, թե արտաքին ուժային քաղաքական կենտրոններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում