Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

ՀՀԿ-ն փորձում է փրկե՞լ «Ելք»-ը, թե՞ հակառակը

ՀՀԿ-ն փետրվարի 27-ին մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայում անսպասելիորեն կողմ է քվեարկել Մարտի 1-ի վերաբերյալ հայտարարության տեքստի նախագիծը քառօրյա օրակարգ ներառելու մասին «Ելք» դաշինքի նախաձեռնությանը: Դա անակնկալ է եղել նույնիսկ դաշինքի համար, և թերևս նաև բոլորի, քանի որ ընդամենը մի քանի օր առաջ նախաձեռնությունը բացասական գնահատական էր ստացել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում: Ինչ խոսք, այդ քայլը ամենևին չի նշանակում, որ ՀՀԿ-ն ընդունելու է նաև հայտարարության տեքստը, թեև իհարկե այստեղ բացվում է լայն խաղի հնարավորություն:

Թերևս հենց դրա համար էլ հավանության է արժանացել հարցը քննարկելու տարբերակը, որովհետև իրականում թերևս սեղանին լինելու է ամենևին ոչ Մարտի 1-ի խնդիրը, այլ ներիշխանական կամ ներքաղաքական հարաբերությունների: Այդ տեսանկյունից, խորհրդարանում ՀՀԿ-ի անսպասելի դրական քվեարկությունը հետաքրքիր քայլ է «Ելք» դաշինքի ուղղությամբ, որը ապրիլի խորհրդարանական ընտրության հաջողությունից և իրականացրած «ընդդիմափոխությունից» հետո հայտնվել է որոշակի ստագնացիոն փուլում, հաջողությունը զարգացնել չի ստացվում, չի ստացվում օրակարգ բերել նախաձեռնություններ, որոնք կունենան հանրային, իշխանական, աշխարհաքաղաքական պահանջարկ:

Դաշինքը փորձեց նախաձեռնել գնաճի դեմ բողոքի շարժում, դա էլ չստացվեց: Ներկայումս «Ելք»-ը մի կողմից փորձում է վերջինը՝ Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի դեմ պայքար ծավալելը, մյուս կողմից նկատելի է նաև այդ հարցում և ընդհանրապես մեթոդաբանության հարցում դաշինքում առկա տարակարծությունների քանդվող կծիկը: Այդ իրավիճակում հանկարծ ՀՀԿ-ն կողմ է քվեարկում Մարտի 1-ի հայտարարություն քննարկելու վերաբերյալ «Ելք»-ի նախաձեռնությանը: Դա օգնությո՞ւն է «Ելք»-ին, նվազագույնը Մարտի 1-ի առիթով ընդդիմադիր դիրքերն ամրացնելու համար, թե՞ հակառակը՝ ՀՀԿ-ն ձեռք է մեկնում «Ելք»-ին, լավ պատկերացնելով, որ մեկնած ձեռքը ոչ թե օգնության էֆեկտ է ունենալու, այլ «հրելու»՝ դաշինքն ավելի շուտ գցելով անդունդ, քանի որ այդ ժեստը կարող է տալ ՀՀԿ-ԵԼՔ ստվերային պայմանավորվածությունների վերաբերյալ հերթական խոսակցությունների առիթ, որոնք առանց այդ էլ կային ապրիլի ընտրություններից հետո: Այժմ դարձյալ ապրիլ է, մեկ տարի անց՝ դե ֆակտո նախընտրական ապրիլ և այստեղ այս բոլոր հնարավոր սխեմաները դառնում են արդիական և դրանց հանդեպ ուշադրությունն է առավել մեծանում, մեծանում է հանրային զգայունությունը:

Ի վերջո, մի կողմից ՀՀԿ-ն գուցե համարում է, որ «Ելք»-ը դեռևս պետք է ՝ ընդդիմադիր վակուում չառաջացնելու համար, քանի դեռ չի լուծվել իշխանության հարցն ու իշխանությունը ձեռնամուխ չի եղել նոր ընդդիմության ճարտարապետության, կամ գուցե ՀՀԿ-ի համար «Ելք»-ն այլևս կորցրել է նշանակությունը և որքան արագ դաշինքը կորցնի նաև իր հանրային նշանակությունը, այնքան արագ տեղ կազատվի դաշտում 2022 թվականին ընդառաջ ընդդիմադիր նոր խմորումների համար: Ի վերջո այդ ֆոնին հատկանշական է Հայաստանի իրականության համար առկա օրինաչափությունը, երբ խորհրդարանի յուրաքանչյուր ընտրության տեղի է ունենում մեծ կամ փոքր «ընդդիմափոխություն» նվազագույնը խորհրդարանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում