Thursday, 28 03 2024
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

Վարչապետ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է լինելու «Ծառուկյան» դաշինքի աջակցությունը

Փետրվարի 24-ին «Ծառուկյան» դաշինքը պաշտոնապես հայտարարեց, որ կողմ է քվեարկելու մարտի 2-ին կայանալիք նախագահի ընտրություններում, որտեղ առաջադրված միակ թեկնածուն Արմեն Սարգսյանն է: Դժվար չէ հաշվել, որ Արմեն Սարգսյանը կստանա 96 «կողմ» ձայն, քանի որ միայն «Ելք» դաշինքն է հայտարարում, որ դեմ է քվեարկելու իշխանության թեկնածուին: Թվում է, որ իր այս որոշմամբ «Ծառուկյան» դաշինքը փակուղու մեջ է դնում իրեն, բայց մյուս կողմից՝ նա փակուղու մեջ է դնում ամբողջ իշխանությանը, և ապագա վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին:

ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին չի առաջադրել վարչապետի թեկնածու, բայց դա ընդամենը ժամանակի հարց է: Երբ կգա դրա ժամանակը, և Սերժ Սարգսյանը պաշտոնապես կդառնա վարչապետի թեկնածու, տրամաբանական հարց կառաջանա, թե ինչպես է իրեն դրսևորելու «Ծառուկյան» դաշինքը: Այդ ժամանակ կհիշեն նաև, որ նախագահ Արմեն Սարգսյանը ընտրվել է 96 պատգամավորների կողմ քվեարկությամբ, և հարց կառաջնա, թե քանի պատգամավորի քվեարկությամբ է ընտրվելու վարչապետը: Սահմանադրությամբ վարչապետը կարող է ընտրվել խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ՝ 53 կողմ ձայներով: Երբ Սերժ Սարգսյանը գծել է ապագա խորհրդարանի պատկերը, նա աչքի առաջ է ունեցել այն հեռանկարը, որ ինքը կարողանա ընտրվել միայն ՀՀԿ-ի ձայներով, նույնիսկ դաշնակից Դաշնակցության ձայները նրան կարող են պետք չգալ, որովհետև 53-ի փոխարեն ՀՀԿ-ն խորհրդարանում 58 մանդատ ունի: Բայց հարցը տեխնիկական կողմից բացի, ունի նաև զուտ հոգեբանական կողմ: Եթե «Ծառուկյան» դաշինքը կողմ չի քվեարկում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությանը՝ նա ստանում է 65 «կողմ» ձայն: Արմեն Սարգսյանն էլ կարող էր ընտրվել 53 «կողմ» ձայնով, եթե բանը հասներ երրորդ փուլին, բայց նա ընտրվելու է 96 ձայնով: Եվ վարչապետ Սերժ Սարգսյանի համար սկզբունքային է դառնալու ստանալ գոնե այնքան «կողմ» ձայներ, որքան ստացել է նախագահ Արմեն Սարգսյանը, այլապես կստացվի, որ Արմեն Սարգսյանը օժտված է ավելի մեծ լեգիտիմությամբ և աջակցությամբ, քան վարչապետը: Եթե «Ծառուկյան» դաշինքը որոշեր չմասնակցել Արմեն Սարգսյանի ընտրությանը, ապա, վարչապետի ընտրությանը չմասնակցելով, նա հավասար պայմաններ էր ստեղծում նախագահի և վարչապետի թեկնածուների համար, մինչդեռ որոշումն արդեն կայացված և հրապարակված է:

Հնարավո՞ր է, որ «Ծառուկյան» դաշինքը կողմ քվեարկի նաև վարչապետի թեկնածուին: Սա հնարավոր է միայն մի պարագայում, եթե «Ծառուկյան» դաշինքը իշխանությանը մաս կազմի, որովհետև կողմ քվեարկելով վարչապետի թեկնածությանը, դաշինքը քաղաքական պատասխանատվություն է ստանձնում ինչպես վարչապետի, այնպես էլ ողջ կառավարության գործունեության համար: Իսկ քաղաքական պատասխանատվություն ստանձնել մի կառավարության համար, որին դու մաս չես կազմում, անհնար է, գոնե տեսության մեջ: «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացրեց 15 կետից կազմված մի ծրագիր, որը պետք է իրականացներ մեծամասնություն ստանալու և իշխանության գալու դեպքում: Չի բացառվում, որ իշխանության և դաշինքի համագործակցության հիմքում դրվի այդ ծրագրի համատեղ իրագործման գաղափարը: «Ծառուկյան» դաշինքի և ապագա վարչապետ Սերժ Սարգսյանի համագործակցության անհրաժեշտությունը չի բխում միայն այս պարզ թվաբանական համեմատություններից, և դրա հիմքում կարող է լինել նաև այլ հեռահար հաշվարկ:

Չնայած՝ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգյանի ընտրության համար բավարար է նաև ՀՀԿ պատգամավորների ձայները, բայց Սերժ Սարգսյանը կարող է հաշվել, որ ԲՀԿ-ի քվեները իրեն պետք են գալու ապագայում, իր ընտրությունից մեկ տարի անց: Ապրիլի 9-ին ուժի մեջ մտնող բարեփոխված Սահմանադրության 115 հոդվածի 3-րդ կետով ասվում է. «Վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան մեկ տարի հետո»: Սա նշանակում է, որ վարչապետ ընտրվելուց ընդամենը մեկ տարի հետո կարող է բարձրացվել վարչապետի անվստահության հարցը: Ըստ նույն հոդվածի առաջին կետի՝ վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու: Եթե «Ծառուկյան» դաշինքը դուրս է մնում իշխանական համակարգից, ապա 2019թ. ապրիլից սկսած, ցանկացած պահի, դաշինքը «Ելք» խմբակցության հետ կարող է բարձրացնել վարչապետի անվստահության հարցը, որովհետև նրանք միասին ունեն 40 մանդատ: Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու համար պետք է 53 պատգամավորի քվեարկություն: Պատկերացնում եք չէ, եթե ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի 13 պատգամավորներ աջակցեն վարչապետի անվստահության որոշման կայացմանը, այն կընդունվի: Իսկ սա այնքան էլ անիրական և անտրամաբանական սցենար չէ, եթե նկատի ունենանք, որ ՀՀԿ-ի ներսում ևս կան ուժեր, որոնք կարող են շահագրգռված լինել վարչապետի պաշտոնանկությամբ:

Մինչդեռ, եթե Սերժ Սարգսյանն իր կառավարության համար ապահովում է «Ծառուկյան» դաշինքի աջակցությունը, ապա ապահովում է իր անդարդ վարչապետությունը՝ առնվազն մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում