Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00

Իրենք Մարտի 1-ին կրակել են, սպանել… հիմա էլ հեքիաթներ են պատմում. Գրիգոր Հարությունյան

Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը  հայտարարեց, որ պետք է հաշվի առնել, որ Մարտի 1-2-ի իրադարձությունների հիմքը դրվել էր նախընտրական քարոզչության ժամանակ. «Դա դաժան մրցակցություն էր, աններելի մրցակցություն էր՝ երկու կողմից միմյանց նկատմամբ այնպիսի բառապաշարով ու մեղադրանքներով, որը հանրության մոտ չէր կարող չառաջացնել այնպիսի իրավիճակ, որը կբերեր մարտի 1-2-ի իրադարձություններին»,- ասաց Նիկոյանը։

ՀԺԿ քարտուղար Գրիգորյան Հարությունյանը «զառանցանք» որակեց Նիկոյանի վերոհիշյալ հայտարարությունը։ Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը Գ. Հարությունյանի հետ։

– Պարոն Հարությունյան, Ս. Նիկոյանի այս հայտարարություններն ինչպե՞ս կմեկնաբանեք, արդյոք այդ գնահատականները մո՞տ են իրականությանը։

Իրենք ընտրությունները կեղծում են, ժողովուրդը դժգոհում է,  հասկանում է՝ ինչ է  եղել, դուրս է գալիս փողոց, նրանք ասում են՝ նախընտրական քարոզարշավի հետևանք է։ Իրենք իշխանություն էին, չէ՞, եթե քարոզարշավի ժամանակ հակաօրինական քայլեր են եղել, բարի լինեիք՝ կանխեիք։ Ընտրությունները կեղծել են, ժողովրդին ահաբեկել, մարդիկ դուրս են եկել բողոքելու, հիմա քաղաքական ուժերն էլ դարձել են Մարտի 1-ի մեղավո՞ր։ Իրենք կրակել են, իրենք սպանել են մարդկանց՝ որևիցե բան չեն արել  բացահայտման ուղղությամբ։ Հատուկ դեպքեր կան, չէ՞, «Չերյոմուխա» տեսակի զենքից կրակել են 4 մարդու, 4 մարդու ձեռքին է եղել, մինչև այսօր չեն ուզում հրապարակել՝ ով է սպանել այդ մարդկանց։ Հիմա էլ վեր են  կացել ու հեքիաթներ են պատմում։

– Շատերը նշում են, որ մինչև Հայաստանում իշխանափոխություն չլինի, Մարտի 1-ի ոճրագործությունը չի բացահայտվի։ Բայց կարծում եք՝ այլ տարբերակներ չկա՞ն  բացահայտման, ԱԺ վերջին լսումները ի՞նչ տվեցին։

Լսումները և մնացածը նպատակ է, որպեսզի չմոռացվի այդ հանցագործությունը, նորից վերհիշվի, ու գնահատականներ տրվեն։ Բայց այս իշխանության օրոք որևէ բան չի բացահայտվի, ցանկություն չկա։ Ես մի փոքր հատված լսեցի Կարեն Բիշարյանի  ելույթից՝ անիմաստ բաներ է խոսում, ասում է՝ նոր տեխնոլոգիաներ կան, նկարներ ենք նայում և այլն… ամոթ է, թող այդպիսի բաներ չասեն։ Նորից եմ կրկնում՝ չորս մարդու են «Չերյոմուխայից» կրակել, թող նայեն տեսնեն՝ որ կողմից է եղել կրակոցը, և ամեն ինչ պարզ կլինի։ Կամ այդ չորս հոգուն թող բերեին «ստի դետեկտոր» անցկացնեին,  որ  խոսեին… Այդպիսի ելույթներին պետք է գնահատական տրվի։ Այդպիսի բաների վրա պետք է շեշտադրում արվի, որ հիմար-հիմար դուրս չտան։

– Կարծում եք՝ այդ 4-ը խնդիր կլուծեի՞ն, անհրաժեշտ չէ՞, որ կրակելու հրաման տվողները պատժվեն։

Պետք է ներքևից գալ։ Եթե հայտնաբերվի, որ նա է արել, նա էլ կասի՝ ով է  հրաման տվել, որ կրակի, այդ մյուսն էլ կասի՝ իմ գնդի հրամանատարն է, ու վերջում կգա նրան, որ կոորդինացնողը կբացահայտվի՝ Խաչատուրովը կամ մյուսը, նա էլ կասի, որ Քոչարյան Ռոբերտը կամ Սերժ Սարգսյանն է եղել, այսինքն՝ իշխանության գլխին կանգնած մարդիկ։

– 10 տարի է անցել այս ոճրագործությունից, և ոչ մի պատասխան տվող չկա։ Սա ի՞նչ նշանակություն ունեցավ մեր երկրի համար, արդյոք հետընթաց չապրեցի՞նք։

Արդյունքն այն է, որ այսօր մաքսիմում 2 միլիոն մարդ է մնացել երկրում։ Հասանք նրան, որ ակտիվ մասսան հեռացել է, երկիրը հայաթափվել է, բոլորը օտար լեզուներ են սովորում՝ ծրագրավորողները, բժիշկները, որ հեռանան երկրից։ Նայեք մեր շրջապատը ու տեսեք, թե ինչքան լավ մարդիկ են գնացել։ Մեր կուսակցության ակտիվ  մասսայի մի 40 տոկոսը դուրսն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում