Ձայնագրման միջազգային ֆեդերացիան (IFPI) անվանել է անցած տարվա ամենավաճառված երաժշտական կատարողին։ Նա երգերի հեղինակ և կատարող, բրիտանացի Էդ Շիրանն է։
Նրա ÷ («Բաժանել») ալբոմը դարձել է մուլտիպլատինային 36 երկրում, իսկ Shape of You սինգլն այդ կարգավիճակը ստացել է 32 երկրում։
Երկրորդ հորիզոնականում կանադացի ռեփեր Դրեյքն է, ով 2016-ին զբաղեցրել է առաջին տեղը։