Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումների վերսկսման վտանգը գնալով մեծանում է. Կոզլարիչ

Հայաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում ընտրական գործընթացների ավարտից և իշխանության վերարտադրությունից հետո կարող է հնարավորություն առաջանալ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցված կարգավորման համար, կամ էլ ընդհակառակը՝ կարող են վերսկսվել ռազմական գործողությունները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, Ջորջ Մեյսոն համալսարանի հրավիրյալ պատվավոր պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչը:

Ամերիկացի վերլուծաբանը դժվարանում է ասել՝ ինչո՞ւ փոխվեց ընտրությունների օրը Ադրբեջանում, բայց նշում է չորս հնարավոր պատճառ:

«Պաշտոնական այն բացատրությունը, թե ընտրություններն ավելի ուշ անցկացվելու դեպքում կխանգարեին այլ միջոցառումներին, ինձ չի համոզում: Իմ կարծիքով՝ կարող է լինել չորս պատճառ: Առաջինը՝ Ադրբեջանի նախագահական ընտրությունները ժամանակով համապատասխանեցնել Ռուսաստանի ընտրությունների և Հայաստանում տեղի ունենալիք ընտրական գործընթացների հետ: Երկրորդը՝ տնտեսական խնդիրները և բանկային ճգնաժամը շարունակում են խորանալ, և վաղաժամ ընտրությունները թույլ կտան ավելի ուշ ընդունել տնտեսական բարդ որոշումներ՝ ներառյալ բարեփոխումները բանկային ոլորտում և հնարավոր նոր դեվալվացիան: Երրորդը՝ վաղաժամ ընտրությունները հնարավորություն կտան համաձայնության հասնելու իշխանության ներսում միմյանց դեմ պայքարող խմբավորումների հետ: Եվ վերջապես չորրորդ պատճառը կարող են լինել Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումները: Հայաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում իշխանության վերահաստատումից հետո կարող է հնարավորություն ստեղծվել հիմնախնդրի բանակցված կարգավորման համար: Իհարկե, շատ լավ կլինի, եթե դա տեղի ունենա: Կամ էլ ընդհակառակը՝ զինված հակամարտության վերսկսման վտանգ կարող է առաջանալ»:

Մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, թե «Երևանը, Զանգեզուրը ադրբեջանցիների պատմական տարածքներն են», և այդ տարածքները վերադարձնելն իրենց ստրատեգիական նպատակն է, Ռիչարդ Կոզլարիչն ասաց, որ այդ հայտարարությունը նոր չէ, անօգուտ է և անհասկանալի սպասվող նախագահական ընտրությունների համատեքստում:

«Նախագահ Ալիևն ուզում է փայլեցնել իր ազգայնական վկայականն ընտրությունների առաջ: Բայց նման հայտարարություններն ինձ լավատեսություն չեն ներշնչում ղարաբաղյան հարցի շուրջ դիվանագիտական գործընթացի և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու առումով: Նույն տրամաբանությամբ, ես հավասարապես օգտակար չեմ համարում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքները օկուպացման մեջ պահելը: Ես մտահոգված եմ, որ մենք ապրում ենք շատ վտանգավոր ժամանակներում, երբ զինված հակամարտության վերսկսման վտանգը Հայաստանի և Ադրբեջանի միջև գնալով մեծանում է»,- նշեց Ռիչարդ Կոզլարիչը՝ որպես վերջաբան առաջարկելով կարդալ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Քոութսի հեղինակած «Համաշխարհային սպառնալիքների գնահատման» 2018 թ. զեկույցը, որում ամերիկյան հետախուզական համայնքն արտահայտել է իր մտահոգությունը հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման վտանգի վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում