Thursday, 28 03 2024
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում

01/III/2008թ․-10. փետրվարի 26-ի առեղծվածը, կամ ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չվերցրեց իշխանությունը

Մասնագիտական լուրջ ուսումնասիրության թեմա է, թե ինչու նման անհաջող ընտրարշավ անցկացրեց Սերժ Սարգսյանը 2008-ի նախագահական ընտրություններում: Արդյո՞ք անհուսալի ցածր էր Սերժ Սարգսյանի վարկանիշը, թե՞ շատ ուժեղ էր նրա մրցակիցը: Կամ գուցե ճիշտ է այն վարկածը, որ նախագահական կամպանիան տեղի էր ունենում Ռոբերտ Քոչարյանի սցենարով, որը Տեր-Պետրոսյան-Սարգսյան հակադրության վրա «տաքացնում» էր իր ձեռքերը:

Սերժ Սարգսյանի թիմի խոշոր սխալներից մեկը, այսպես կոչված, աջակցության հանրահավաքի անցկացումն էր, ինչի համար փետրվարի 26-ին հարկադրաբար Երևան բերվեցին տասնյակ հազարավոր քաղաքացիներ: Սերժ Սարգսյանը հանդես եկավ ելույթով, որտեղ կոնկրետ առաջարկ հասցեագրեց իր մրցակիցներին: «Ես այս բարձր ամբիոնից դիմում եմ նախկին թեկնածուներին և նրանց սատարած քաղաքական ուժերին: Եկե՛ք, համագործակցենք, ընդհուպ մինչև կոալիցիոն կառավարության ձևավորում»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Անկե՞ղծ էր Սերժ Սարգսյանը: Եթե այո, ապա կարելի է ենթադրել, որ իշխանության ճամբարում նա չէր վերահսկում իրավիճակը, որովհետև նույն օրը գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդիմության ներկայացուցիչներին ոչ թե երկխոսության էր հրավիրում, այլ ուղարկում էր բանտեր. փետրվարի 26-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ում ընդդիմության գործիչների դեմ քրգործ է հարուցվել ՔՕ 300-րդ հոդվածի` իշխանության յուրացման, հատկանիշներով:

Հատկանշական է, որ Սերժ Սարգսյանի տոլերանտությանը չհավատացին նույնիսկ նրան լսող տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր Սարգսյանի ելույթից անմիջապես հետո հոծ ու տպավորիչ երթով շարժվեցին Ազատության հրապարակ` միանալով Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքին: Այստեղ էլ առաջանում են այլ հարցեր: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը մերժեց կոալիցիա կազմելու Սերժ Սարգսյանի առաջարկը, ինչո՞ւ փետրվարի 26-ին չգնաց իշխանափոխության կամ հեղափոխության. բոլորի կարծիքով` այդ օրն Ազատության հրապարակում այնքան շատ մարդ է եղել, որ իշխանություններն իրապես կորցրել են իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը: Հեռու ենք դավադրական այն պրիմիտիվ և էժանագին մտայնությունից, թե ստվերային պայմանավորվածություն է եղել առաջին նախագահի և իշխանությունների միջև:

Ըստ ամենայնի` Տեր-Պետրոսյանը ունեցել է պրագմատիկ հաշվարկ, որ Ռոբերտ Քոչարյանը ցանկացած դեպքում կրակելու հրաման է տալու, ըստ այդմ` խուսափել է սցենարից, որը կարող էր մեծ արյունահեղության պատճառ դառնալ` հընթացս անցանկալի զարգացումներ հարուցելով հայ-ադրբեջանական շփման գծում: Միանգամայն հնարավոր է հակառակ վարկածը` գուցե Տեր-Պետրոսյանին դավաճանել է քաղաքական հոտառությունը, և նա մտածել է, որ իշխանությունն ինքնաբերաբար փլուզվում է, և գործընթացն արագացնելու հատուկ անհրաժեշտություն չկա: Իսկ գուցե Տեր-Պետրոսյանին վճռական գործողություններից հետ է պահել ռուսական գործոնը. օրինակ` առաջին նախագահը կարող էր տեղեկացված լինել, որ Մոսկվայում հեղափոխությունը չի խրախուսվում: Պատմությունը դաժան է և «եթե»-ներ չի հանդուրժում:

Փետրվարի 26-ին Տեր-Պետրոսյանը չօգտագործեց իր շանսը` ճանապարհ հարթելով իշխանության արյունոտ հարձակման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում