Արաբական միացյալ էմիրություններում կառուցել են «թռչող» Foiler զբոսանավը։ Ինչպես հայտնել է այն կառուցող Enata Marine նավաշինարանի մամլո ծառայությունը՝ մոդելը հանդերձված է կարբոնային ստորջրյա թևիկներով և 2 էրգոնիկ հիբրիդային շարժիչներով։
9.5 մետր երկարությամբ զբոսանավը կարող է սահել ջրի վրայով ստորջրա թևիկների օգնությամբ՝ մոտ 34կմ/ ժամ արագությամբ։ Առավելագույն արագությունը, որը կարող է զարգացնել զբոսանավը, կազմում է ավելի քան 70 կմ/ժամ։
Զբոսանավը կարող է ալիքների դեպքում «թռչել» ջրի վրայով 1.5 մետր բարձրության վրա։