Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը բացահայտեց խնդիրը

Հազիվ թե որևէ մեկի համար անսպասելի լինի, որ Գագիկ Ծառուկյանը որոշել է կողմ քվեարկել իշխող մեծամասնության ներկայացրած չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: Եվ բանն այստեղ անշուտ իրական կամ կեղծ ընդդիմություն լինելու պարզունակ և ժամանակավրեպ դիսկուրսը չէ: Գործնականում, որքան էլ բարդ լինի հանրության համար պատկերացնել, Հայաստանում տեղի է ունենում ներքին, իշխանական կամ կառավարող համակարգի իսկապես խորքային տրանսֆորմացիա, դերերի, հարաբերակցության, տեսակարար կշիռների, հեռանկարների վերանայում: Այդ ամենից վեր՝ հանրային դիսկուրսում ամեն ինչ հանգում է ընդամենը Սերժ Սարգսյանի ճակատագրին, և այդ մակարդակում դա գուցե լիովին համարժեք գնահատական կամ ընկալում է:

Խնդիրը, սակայն, այն է, որ մի շարք հանգամանքների բերումով Հայաստանի իշխող համակարգը չի կարող վերափոխվել կամ շարժվել զուտ մեկ մարդու ճակատագրի ելակետով՝ դրա վկայությունները մեր նորագույն պատմության քառորդ դարում բազմաթիվ են, և ավելի շուտ կա խնդիր, որ ոչ թե մարդկանց կամ մարդու ճակատագրին է հարմարվում համակարգը և տրանսֆորմացիայի ուժը, այլ հակառակը՝ մարդիկ են փորձում հարմարվել, համարժեք լինել փոփոխությունների հրամայականներին: Եվ այստեղ մենք արձանագրում ենք այն, որ իշխող համակարգը՝ իր տարբեր սեգմենտներով, բևեռներով, թևերով և խաղացողներով, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, առավել համարժեք է այդ ամենին, քան հասարակությունը:

Գագիկ Ծառուկյանի աջակցությունն Արմեն Սարգսյանին այդ համարժեքության վկայություններից մեկն է, որը իհարկե թելադրվում է անձնական տարաբնույթ շահերով, սակայն խնդիրն այն է, որ Ծառուկյանը ընդհանուր իրավիճակում առաջնորդվում է հենց փոփոխություններին համարժեք լինելու ուղենիշներով: Իսկ դրանցում ակնառու է այն, որ իրականում մեկ մարդու ճակատագրի իրողության ներքո առկա է համակարգի ճակատագրի լրջագույն վերափոխման գործընթաց, որը բխում է անշուշտ համակարգի կենսունակության խնդիրներից, բայց որը նաև միաժամանակ ակնառու է դարձնում՝ այդ կենսունակությունն ապահովելու համար ձևավորվում են տարբեր բևեռներ, թեկուզ ենթաբևեռներ՝ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության ներքո, և այդ ենթաբևեռների կամ բազմակենտրոն համակարգի հնարավորինս ֆորմալացումը իրականում բխում է հենց այն բանից, որ այլևս անհնարին է մեկ կենտրոնից կախել համակարգն ու վստահ լինել, որ այն չի պոկվի կամ չի տարուբերվի թեթև միջանցիկ քամուց անգամ: Իսկ աշխարհում ներկայումս ուղղակի փոթորիկ է՝ աշխարհաքաղաքական փոթորիկ:

Այս ֆոնին, սակայն, խնդիրը այն չէ, որ հանրությունը գտնվում է ավանդական, գրեթե երկու տասնամյակ իշխանության խնդրի ավանդական դարձած ընկալումների շրջանակում: Խնդիրը այն է, որ չկան քաղաքական կամ քաղաքացիական կայացած թեկուզ փոքր խմբեր և ուժեր, որոնք կփորձեն հանրությանը դուրս բերել այդ ընկալումներից և ձևավորել նոր իրողություններին համարժեք պատկերացումներ, ըստ այդմ՝ փորձելով համարժեքության առումով հանրությանն էլ հասցնել իշխող համակարգի հետևից՝ հետագայում գոնե իրավիճակ թելադրելու համար: Վերջին հաշվով ակնհայտ է, որ ներկայիս պրոցեսը առերևույթ որևէ կերպ փոփոխությամբ արտահայտվելու, դրսևորվելու է ամենևին ոչ միջնաժամկետ կտրվածքում: Դրա համար կպահանջվի գուցե ևս մեկ տասնամյակ՝ նվազագույնը:

Խնդիրը, սակայն, այն է, որ դրան իշխող համակարգը պատրաստվում է, իսկ հանրությանը չի պատրաստում ոչ ոք: Մի բան, որի համար պետք է այս փուլում ռացիոնալ տրամաբանության մեջ լիներ ընդդիմության դերը: Մինչդեռ ընդդիմությունը շարունակում է իր դերը տեսնել հասարակությանը կա՛մ հրապարակ մղելու, կա՛մ սեփական տրաֆարետային գործունեությունը որպես պատմական հաղթանակ ներկայացնելու ավանդական ուղղություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում