Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Եթե հիմա Հայաստանին չպարտադրենք՝ վաղը ուշ կլինի». Թուրքիան դեռ 1991-ին է առաջադրել իր երեք նախապայմանները

«Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, թե կարող է առհավետ պատանդ վերցնել 2009 թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները և վավերացնել դրանք միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել էին՝ ելնելով եղած պայմաններից: Եթե արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժ չլինի, Հայաստանը դրանք հայտարարելու է առ ոչինչ:

Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»: Այս միտքը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր դեռևս 2017 թ. սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած իր ելույթի ժամանակ: Նույն միտքը նա կրկնեց Մյունխենի անվտանգության համաժողովին՝ ասելով, որ Հայաստանն ամեն ինչ արել է ներկայիս իրավիճակը հաղթահարելու՝ Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու համար, բայց Թուրքիան ոչ միայն չվավերացրեց դրանք, այլև առաջադրեց արձանագրությունների հետ որևէ կապ չունեցող նախապայմաններ:

«Եթե Թուրքիան ցանկանում է սպասել այլ պայմանների, ապա վավերացնել արձանագրությունները, նա չարաչար սխալվում է: Նոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ»,- ավելացրեց Սերժ Սարգսյանը:

Բայց ի՞նչ նոր պայմանների և նոր փաստաթղթի մասին է խոսքը: Ի՞նչ կլինի 2018 թ. գարնանը, երբ Հայաստանի ղեկավարությունն «առ ոչինչ» հայտարարի հայ-թուրքական արձանագրությունները: Սրանք հերթապահ հայտարարություններ են, թե՞ իսկապես պիտի սպասենք նոր զարգացումների Հայաստանի և Թուրքիայի միջև:

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը համաձայն է Սերժ Սարգսյանի քննադատության հետ, որ արձանագրությունները որևէ կապ չունեն Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, սակայն մեր զրուցակիցը նոր նախաձեռնություն չի ակնկալում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Թուրքագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ միջազգային ներկայիս իրադրությունը և քաղաքական զարգացումները հնարավորություն չեն տա ո՛չ Միացյալ Նահանգներին, ո՛չ Եվրամիությանը, ո՛չ էլ Ռուսաստանին կամ էլ այլ հնարավոր միջնորդ պետությունների զբաղվելու նմանատիպ հարցերով:

– Պարոն Չաքրյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումներն այս հարցում:

– Թուրքիան դեռևս 1991 թվականին է նախապայմաններ առաջադրել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, և Հայաստանը 1991 թվականից ի վեր մերժել է: Ո՛չ Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ էլ Սերժ Սարգսյանը նախապայմաններ չեն ընդունել, որովհետև դրանք, նախ, միջազգային պրակտիկային են անհարիր: Այն, որ Թուրքիան հրաժարվում է իր հարևանի հետ հարաբերություններից, այն էլ հանուն երրորդ երկրի՝ Ադրբեջանի, միջազգային նորմերի կոպիտ խախտում է, հետևաբար Հայաստանը իրավացիորեն չի ընդունում:

Ինչ վերաբերում է արձանագրություններին, հիշեք՝ ովքեր էին կանգնած Նալբանդյանի և Դավութօղլուի թիկունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արտգործնախարարները: Ուրեմն նրանք շահագրգռություն ունեին, որ եկել-կանգնել էին: Հենց այնպես չէին կանգնել: Նրանք երկու կողմերին քաջալերում էին, որ կարգավորեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, բայց Թուրքիան վիժեցրեց: Այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ էր ստորագրում, եթե պիտի վիժեցներ: Կարծում եմ, որ ի սկզբանե գիտեին: Այդ թվին Թուրքիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի թեկնածություն էր հայտնել, հետևաբար տարածաշրջանային նշանակության որևէ նախաձեռնություն պետք է հանդես բերեր: Հայաստանի երկխոսության Թուրքիայի ցուցաբերած նախաձեռնությունն ուղղված էր հենց դրան, որ Թուրքիան դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներից մեկը և դարձավ: Եվ քանի որ դարձավ, այլևս կարիք չկար արձանագրությունները վավերացնելու: Փաստաթուղթը մտավ խորհրդարան, բայց մնաց դարակում, անգամ չքննարկվեց: Բացի այդ, Թուրքիան սկսեց Ղարաբաղի, հարակից տարածքների հարց առաջադրել: Կարծես՝ ստորագրելու պահին չգիտեին այդ խնդրի մասին:

Եվ Սերժ Սարգսյանը միանգամայն ճիշտ է ասում՝ այդ արձանագրությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն է միտված եղել: Ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հիմնահարցի հետ, մանավանդ որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նախաձեռնությունը ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Թուրքիան ինչ էլ անի, նրան թույլ չեն տա, որ խառնի այդ կարգավորման գործընթացին: Եվ կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը ճիշտ է այս դեպքում: Նոր նախաձեռնություններ պետք չեն, որովհետև հայ և թուրք դիվանագետներն այդ արձանագրությունների վրա մոտ երկու տարի ժամանակ են ծախսել, երկու տարի շարունակ քննարկում էին 3-4 էջանոց փաստաթուղթը: Հետևաբար, կան արձանագրություններ: Եթե Թուրքիան ուզում է իսկապես կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, թող տանի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, որից հետո մենք էլ կվավերացնենք:

– Ի՞նչ պետք է սպասել 2018 թ. գարնանը: Ի՞նչ նոր պայմաններ են ստեղծվել, և այս նոր պայմաններում ինչպե՞ս պիտի զարգանա երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև:

– Չեմ կարծում, թե նոր նախաձեռնություն կլինի: Միջազգային ներկայիս իրադրությունը և քաղաքական զարգացումները ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբին, ո՛չ էլ այլ պետություններին այդ հարցերով հետաքրքրվելու հնարավորություն չի տա: Ամեն տեղ արյունահեղություն է և կռիվ: Սիրիայում իրավիճակը քաոսային է: Եվ կարծում եմ, որ այսպիսի իրավիճակում, երբ տարածաշրջանում անկայունություն, անորոշություն ու քաոս է, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնություն չի ցուցաբերվի: Եթե անգամ ցուցաբերվի, կարող եմ ասել՝ ինչ կլինի: 1991 թվականից Թուրքիայում բազմաթիվ կառավարություններ են փոխվել: Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը իշխանության եկավ 2002 թ. նոյեմբերի ընտրություններից հետո: Անցած տարիների ընթացքում բազմաթիվ կառավարություններ են փոխվել, իսկ Էրդողանի կուսակցությունը միանձնյա է կազմել կառավարությունը, և եթե ցանկանար՝ կկարգավորեր Հայաստանի հետ հարաբերությունները: Խոչընդոտող որևէ հանգամանք չկար: Բայց Էրդողանն ու իր կուսակցությունը ևս Հայաստանի հարցում մնացին նախորդ կառավարությունների դիրքերում: Այսինքն՝ եթե Թուրքիան 1991 թվականից նույն քաղաքականությունն է վարում, նույն նախապայմաններն է առաջադրում ու չի փոխում թշնամական դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, նշանակում է՝ Հայաստանի նկատմամբ իրականացվում է պետական քաղաքականություն: Կա պետական քաղաքականություն, որի հիմքում ընկած է Հայաստանի նկատմամբ թշնամանքը:

1991 թվականին, երբ Հայաստանը դեռ չէր հռչակել իր անկախությունը, Թուրքիան նույն երեք նախապայմաններն էր առաջադրել: Առաջինը՝ չհիշատակել 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին, երկրորդը՝ ստիպել արցախահայությանը ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը, երրորդը՝ թույլ չտալ հայկական սփյուռքին հակաթուրքական գործունեություն ծավալել, այսինքն՝ հետամուտ լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այս նախապայմանները մշտապես մնացել են ուժի մեջ: Նախքան դրանց առաջադրումը «Միլիեթ» թերթի հեղինակներից մեկը՝ Սեդաթ Էրգինը, գրել էր. «Եթե մենք հիմա չկարողանանք այս նախապայմանները պարտադրել՝ վաղը, մյուս օրը Հայաստանը ոտքի կկանգնի, այլևս ուշ կլինի պարտադրելը»: Սա իր տեսակետն է, բայց փաստորեն ներկայացրել է թուրքական կառավարությունների հոգեբանությունը՝ թույլ չտալ Հայաստանին, որ ոտքի կանգնի, և ծնկի բերել, դարձնել Թուրքիայի կամակատարը: Դա, իհարկե, չի հաջողվի:

– Պարզ է, որ թե՛ Թուրքիայի և թե՛ Հայաստանի ղեկավարները իրատես գործիչներ են և շատ լավ են հասկանում ներկայիս քաղաքական իրավիճակը, ու եթե հաշվի առնենք Թուրքիայից բխող անվտանգության սպառնալիքները՝ այս պահին թերևս Հայաստանին ավելի ձեռնտու է, որ սահմանները փակ մնան, ոչ թե բացվեն: Այդ դեպքում ինչո՞ւ է Հայաստանի նախագահը պարբերաբար խոսում հայ-թուրքական հարաբերությունների մասին: Սա զուտ արարողակա՞րգ է, պարզապես ներկայացնում է Հայաստանի դիրքորոշո՞ւմը, արդարանո՞ւմ է: Ո՞րն է այս հարցը բարձրաձայնելու քաղաքական նշանակությունը:

– Դրա նշանակությունն այն է, որ ըստ երևույթին նրան դրդում են Արևմուտքից: Հավանաբար անընդհատ մատնացույց են անում, թե ձեր հարաբերությունները Թուրքիայի հետ չեն կարգավորվել, ինքն էլ ստիպված է լինում հայտարարություն անել և պատասխանել, որ մենք մեղք չունենք. արձանագրությունները ստորագրվել են, գործընթացը հունի մեջ է մտել, բայց թուրքական կողմը վիժեցրել է արձանագրությունները: Սերժ Սարգսյանի հայտարարություններն ուղղված են ոչ թե Հայաստանի հասարակությանը, այլ այն երկրներին, որոնք փորձում են Հայաստանին դրդել՝ կարգավորելու հարաբերությունները Թուրքիայի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում