ՌԴ Լենինգրադի մարզի Բուգրի բնակավայրում ավտովթար է տեղի ունեցել։ Audi A6-ի վարորդը, ով ենթադրաբար ծնունդով Հայաստանից է, կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: Տղամարդը, ում անունը դեռևս չի հաղորդվում, տեղում մահացել է: Նրա մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է konkretno.ru-ն։
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 25-ին՝ ժամը 22:25-ի սահմաններում, Շոսեյնի փողոցում։
Մեքենայի երկու ուղևորները՝ 35 և 38 տարեկան, վնասվածքներ են ստացել։ Նրանք նույնպես հայեր են և նույն բնակավայրի բնակիչներ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։