Friday, 19 04 2024
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին

Երուսաղեմի Տիրոջ գերեզմանը մնում է փակ. Հայոց պատրիարքը հոգևոր մյուս պետերի հետ մնում է վճռական

Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարը երեկ, ժամը 12։00-ից, փակվել է՝ ի նշան բողոքի հարկեր գանձելու քաղաքային իշխանությունների ծրագրերի դեմ։ Երուսաղեմի հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ բողոքի գործողություններն ուղղված են ոչ միայն հարկային քաղաքականությանը, այլև Կնեսետում շրջանառվող մի օրինագծի, որով պետությանը իրավունք է տրվելու բռնագրավել եկեղեցապատկան այն բոլոր կալվածքները, որոնք հետայսու կվարձակալվեն անհատ ձեռներեցների կամ պետության կողմից չվավերացված կազմակերպությունների կողմից։

Եկեղեցու դռները այս պահին էլ շարունակում են փակ մնալ, պահանջը հստակ է՝ քաղաքապետարանը չի կարող եկեղեցիներից և վանքերից հարկեր գանձել, դա դեմ է սուրբ երկրում վարվող այն քաղաքականությանը, որով դարեր շարունակ եկեղեցիները և վանքերը ազատված են եղել հարկեր վճարելուց։

«Այս օրինագիծը բացարձակապես անընդունելի է, եկեղեցիները պետք է ազատ լինեն տնօրինելու իրենց պատկանող կալվածքները, վարձակալելու՝ անկախ նրանից, թե դրանք ամենահարմար, ամենալավ կամ նույնիսկ անհատներ են, կամ պետության կողմից չճանաչված ընկերություններ»,- հավելեց հայր Կորյունը։

Երուսաղեմի քաղաքային իշխանությունը իր քայլերը հիմնավորում է հետևյալ կերպ՝ քաղաքապետարանի բյուջեում մեծ ճեղքված կա։ Այդ ճեղքվածքը փակելու համար քաղաքապետարանն ամիսներ առաջ դիմել է ֆինանսների նախարարությանը՝ հավելյալ գումարներ ստանալու, և մերժվել է ֆինանսների նախարարության կողմից։ Հիմա, Հայր Կորյունի խոսքով, այդ պարտքերը փակելու համար փորձում է եկեղեցիներից և վանքերից հարկեր գանձել, ինչը անընդունելի է։

Նա նաև նշեց, որ երեք հոգևոր պետերը շատ վճռորոշ են, և եկեղեցին կմնա փակ այնքան ժամանակ, մինչև պահանջները չբավարարվեն։

Հայր Կորյունի խոսքով՝ Կնեսետում երեկ նախատեսված օրինագծի քննարկումը հետաձգել են մեկ շաբաթով, բայց դա, անշուշտ, հոգևոր պետերին չի բավարարում, քանի որ նրանք պահանջում են ոչ թե քննարկման հետաձգում, այլ որ ընդհանրապես նման նախագիծը դուրս գա քննարկումից. «Քաղաքապետը հայտարարել է, որ իբր «եկեղեցիները և վանքերը միշտ ազատված են լինելու հարկերից, և մենք չենք պահանջում եկեղեցիներից և վանքերից հարկեր վճարել, այլ ասել է, որ եկեղեցապատկան շահութաբեր կալվածքներից»: Ասեմ, որ եկեղեցապատկան շահութաբեր կալվածքներն արդեն այդ հարկերը վճարում են, իրենց քաղաքականությունը ուղղակի եկեղեցիներից և վանքերից հարկեր գանձելն է, որին մենք դեմ ենք»,-ասաց նա։

Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո առկա լարվածությունը, նրա խոսքով, բավականին թուլացել է, կյանքը սովորական ընթացքով գնում է. «Մենք մեր առաքելությունները և պարտականություններն ենք կատարում սուրբ երկրում որպես պատրիարքարան, որպես նվիրապետական աթոռ: Կարծում ենք՝ արդեն եղած քաղաքական և պետական բացասական արձագանք կա այդ որոշման դեմ, և դա իր ազդեցությունը կունենա։ Համաշխարհային մակարդակով բացասական արձագանքը կունենա իր ազդեցությունը, և կպահպանվի այն եղած ստատուս քվոն, որ կա տասնամյակներ շարունակ»,- ասաց Հայր Կորյունը։

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը, որպես հայ եկեղեցու նվիրապետական աթոռներից մեկը, հետևում է, թե ինչ է կատարվում Պոլսո պատրիարքությունում։ Հայր Կորյունը նշեց նաև, որ հույս ունեն՝ հոգևոր սրբազան հայրերը իմաստությամբ և խորությամբ հնարավորինս լուծում կտան խնդրին, և մոտ ապագայում պատրիարքական ընտրություն կհայտարարվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում