Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արմեն Սարգսյանը բացահայտեց իր իշխանության բանալիները

Այս շաբաթավերջին խորհրդարանը վստահաբար կընտրի Հայաստանի չորրորդ նախագահին, իսկ Արմեն Սարգսյանն այդ իրադարձությունից առաջ, ըստ էության, ծրագրային հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Ըստ երևույթին, նախագահի թեկնածուի պաշտոնական կարգավիճակն ավելի օֆիցիոզ է դարձրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանի խոսքը, և նա հարցազրույցի հենց մեկնարկում խմբագրել է իր նախկին ելույթներից մեկը` ասելով, թե Չորրորդ հանրապետության մասին խոսել է ալեգորիկ ձևով և, որ ինքը հավակնում է Երրորդ հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնին: Ծավալուն հարցազրույցում կան ուշագրավ դրվագներ, բազմաշերտ ակնարկներ, սակայն հատկապես կարևորում ենք այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանն, ըստ էության, բացահայտել է նոր նախագահի կերպարի քաղաքական բովանդակությունը, իսկ ավելի ստույգ` իր ապագա իշխանության երկու հիմնական բանալիները:

«Բնական է, որ վարչական մեծ ուժը կենտրոնանալու է կառավարությունում, սակայն կա նաև այլ ձև ղեկավարելու, որի համար պարզ բառ կարող եմ օգտագործել՝ «առաջնորդել»։ Առաջնորդել կարող ես գաղափարով, տեսլականով, սեփական օրինակով, քո կարծիքով և վերաբերմունքով, նաև օգտագործելով այն լծակները, որոնք Սահմանադրության մեջ են և տրված են նախագահին, որոնք բազմաթիվ են: Նախագահը կարող է չհամաձայնել այս կամ այն համաձայնագրի հետ, ստորագրել այն, թե ոչ՝ դրանով համապատասխան վերաբերմունք ցուցաբերելով»,- «Ազատության» եթերում ասել է Արմեն Սարգսյանը:

Նա փաստորեն հասկացրել, որ մտադիր է սահմանել, բանաձևել նոր իշխանության գործունեության բարոյա-քաղաքական նշաձողը, կատարել, այսպես կոչված, արբիտրի դեր: Գուցե Արմեն Սարգսյանի խոսքերը գեղեցիկ ձևակերպումներ հնչեին, եթե չլինեին շատ կարևոր, էական հանգամանքներ: Առաջինը` իշխանության նկատմամբ հասարակության տոտալ անվստահությունն է և այս համատեքստում համակարգի հետ չնույնացող նախագահը կարող է հանրային որոշակի սպասումներ ծնել և դրանք կապիտալիզացնել` վերածելով ազդեցության իշխանության ներսում:

Արմեն Սարգսյանին գոնե պաշտոնավարման առաջին շրջանում օբյեկտիվորեն անհրաժեշտ է հասարակության սուբյեկտության մեծացումը, ինչի մասին երեկ թափանցիկ ակնարկել է նախագահի թեկնածուն: Նա խոստովանում է, որ կառավարման նոր համակարգում որոշումների կայացման գործընթացում փոքր է նախագահի ազդեցությունը, բայց նաև հավելում է, որ հանրությունը սխալ է փնտրելու բոլոր այն որոշումներում, որոնք կայացվել են ի հեճուկս նախագահի ցանկության: Իհարկե, հեռու ենք այն պարզունակ մտայնությությունից, թե Արմեն Սարգսյանը հասարակության հնարավոր աջակցությունն օգտագործելու է` երկրում արմատական փոփոխություններ նախաձեռնելու համար: Երեկվա հարցազրույցի մի քանի դրվագով նախագահի թեկնածուն բացահայտեց իր համակարգային հավատարմությունն` անգամ դիվանագիտական հաղթանակ որակելով Հայաստանի եվրասիական ընտրությունը:

Այս համատեքստում ավելի շատ հակված ենք ենթադրել, որ Սերժ Սարգսյանը, գոնե կարճաժամկետ հեռանկարում, խրախուսելու է նոր նախագահի պոպուլյարությունը` այդ գործոնը համակարգային նոր ֆիլտրվումներին, վերադասավորումներին ծառայեցնելու նպատակով: Արմեն Սարգսյանը երեկ հստակ հասկացրեց նաև, որ ամբողջովին հասկացել է Հայաստանի իշխանության հիմքաստեղծ փիլիսոփայությունը, իշխանությունում «բաժնեմաս» ունենալու գինը` նա լինելու է ԼՂ կարգավորման գործընթացի ակտիվ մասնակից:

Չորրորդ նախագահի թեկնածուն անգամ չբացառեց այն տարբերակը, որ կարող է լինել Հայաստանի առաջին բանակցող` կախված որոշակի հանգամանքներից: Արցախյան «փաթեթը» ամենակարևոր գործոնն է, որ իշխանության որևէ գործչի տալիս է հայաստանյան համակարգի «պոլիտբյուրոյում» հայտնվելու ուղեգիր: Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին տվել է իրական իշխանությանը ինտեգրվելու բանալին: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ հետապրիլյան իշխանությունն ունենալու է ազդեցության ևս մեկ կենտրոն` Արմեն Սարգսյանի դեմքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում