Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy S9 և Galaxy S9+ նոր սմարթֆոնները։ Շնորհանդեսը կայացել է Բարսելոնայում՝ Միջազգային բջջային կոնգրեսի ժամանակ։
Սարքերի դիզայնը նախորդ ֆլագմաններից տարբերվում է միայն նրանով, որ հետևի պանելի տարրերը տեղակայված են ուղղահայաց։ Մատնահետքի սքաները տեղակայված է տեսախցիկի մոդուլի տակ, ինչը լուծում է օբյեկտիվի աղտոտման խնդիրը։
Galaxy S9 և Galaxy S9+ մոդելների դիսփլեյի անկյունագիծը կազմում է համապատասխանաբար 5.8 և 6.2 դյույմ, առավելագույն կետայնությունը՝ 1440 х 2880 պիքսել (Quad HD+)։ Օպերատիվ հիշողության ծավալը տատանվում է 4-6 գիգաբայթի միջակայքում։ Երկու տարբերակներն էլ ստացել են 64 գիգաբայթ ներքին հիշողություն և microSD քարտերի համար նախատեսված սլոթ։
Սմարթֆոնների պաշտոնական վաճառքը կմեկնարկի մարտի 19-ին։