Հայտնի է դարձել, որ Թուրքիայի իշխանությունները ավարտել են Սիրիայում քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» օպերացիայի առաջին փուլը։ «HABERTÜRK» հեռուստաալիքը հաղորդել է, որ Արաբական Հանրապետության տարածք թուրքական Հաթայ և Կիլիս շրջաններից մտած զինծառայողները միավորվել և կիսալուսնի տեսքով գիծ են ձևավորել Աֆրինի շուրջ։
Բացի այդ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը ավելի վաղ հայտարարել էր, որ օպերացիան չորս փուլից է կազմված լինելու։