Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, Հնդկաստան այցելության ընթացքում, որոշել է հաղորդակցվել հնդկական մշակույթին՝ հնդկական ազգային հագուստ հագնելով և պարելով։ Սակայն Twitter-ի շատ օգտատերեր, այդ թվում հայտնի քաղաքական գործիչներ և լրագրողներ, քննադատել են Տրյուդոյին։
«Ո՞վ է խորհուրդ տվել Ջասթին Տրյուդոյին հագնվել Բոմբեի փեսացուի նման։ Միայն ձին ու ավանդական գլխարկն են պակասում»,– գրում է հնդիկ հեղինակ Շունալի Կհուլար Շրոֆը։
«Մենք՝ հնդիկներս, այդպես առօրեայում չենք հագնվում, նույնիսկ Բոլլիվուդում»,– նշում է Օմար Աբդուլլան՝ Ջամմուի և Քաշմիրին նախկին գլխավոր նախարարը։
India Today թերթը «լպիրշ» է որակել Կանադայի վարչապետի ընտրած հագուստը, և գրել է, որ որոշ հնդիկների դա կարող է վիրավորել։
Հատուկ ուշադրության է արժանացել տեսանյութը, որտեղ Տրյուդոն պարում է թմբուկների հնչյունների ներքո։
«Միգուցե ինչ–որ մեկը նրան ասի, որ հնդիկները այդպես չեն ապրում, կարծես ամբողջ օրը Բոլլիվուդում ֆիլմի նկարահանման լինեն»,– տեսանյութը մեկնաբանել է օգտատեր Ատիրավ Կապուրը։
«Ինչ որ մեկը պետք է տաս րոպեն մեկ նրան հիշեցնի, որ ինքը վարչապետ է»,– գրում է օգտատեր The Dark-ը։
Իր գործընկեր Նարենդրա Մոդիի հետ Տրյուդոն իր այցի միայն յոթերորդ օրն է հանդիպել։ Այն, որ Հնդկաստանի վարչապետը չէր եկել դիմավորելու Տրյուդոյին օդանավակայանում, շատերը որպես արհամարհանքի ցուցադրություն որակեցին։ Նման սառը ընդունելության հնարավոր պատճառը կարող է լինել սիկհերի աջակցությունը, որոնց Նյու–Դելիում սեպարատիստներ են համարում։
Canadian PM @JustinTrudeau makes an entrance at the Canada house in New Delhi. Truly in the spirit of India. @DemocracyNewsL pic.twitter.com/ph19O7ysB4
— Rohit Gandhi (@rohitgandhi_) 22 февраля 2018 г.