Friday, 19 04 2024
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Չեմ կարծում, թե Բաքուն իսկապես մտադիր է «վերադարձնել Երևանը». Chatham House-ի փորձագետ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի՝ «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ՝ ի թիվս այլ հարցերի, խոսելով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Ադրբեջանի դիրքորոշման մասին: Սերժ Սարգսյանը հեղինակավոր խորհրդաժողովի բարձր ամբիոնից ահազանգել է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության մասին՝ տեղեկացնելով, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: «Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի այս դիրքորոշումը Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների աղաղակող ոտնահարում է:

Հայաստանի նախագահի ելույթը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանել է Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝ հեղինակավոր Chatham House (Չեթհեմ հաուս) հետազոտական կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Ստանիսլավ Պրիտչինը, որը մինչ այդ աշխատել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտում: Հատկանշական է, որ երիտասարդ փորձագետի վերջին հետազոտություններից մեկը նվիրված է եղել Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի մոտեցմանը:

– Ստանիսլավ, ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր առմամբ Հայաստանի նախագահի ելույթը Մյունխենում: Սերժ Սարգսյանի այս խոսքերը Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանության մասին դրական արդյունք կտա՞ն, կազդե՞ն Ադրբեջանի կեցվածքի վրա:

– Ձեր կողմից ներկայացված նախաբանն արդեն իսկ ենթադրում է պատասխան, բայց կասեմ, որ այդ հայտարարությունը, որն Իլհամ Ալիևն արել էր «Յենի Ազերբայջան» կուսակցության նիստին, առաջին հերթին ուղղված էր ներքին լսարանին: Դրանով է բացատրվում նաև ընտրությունների օրվա փոփոխությունը. ընտրությունները պետք է տեղի ունենային հոկտեմբերին, բայց տեղափոխվեցին ապրիլ: Այս հռետորաբանությունը, իհարկե, վտանգավոր է այն իմաստով, որ այն կանխահայտորեն չափազանցված պահանջ է առաջացնում կոնֆլիկտներին, այդ թվում՝ Ղարաբաղյան հակամարտությանը: Սա այնքան էլ դրական ազդանշան չէ տարածաշրջանային անվտանգության և կայունության տեսանկյունից: Կրկին շարունակվում է միևնույն հռետորաբանությունը՝ միտված առճակատմանը, ոչ թե փոխզիջում գտնելու փորձերին: Եվ երբ գերագնահատված, չափազանցված պահանջները նշվում և արձանագրվում են որպես պետության հիմնական ուղենիշներ, ապա պարզ է, որ հրապարակայնորեն նման հայտարարություններ անելուց հետո շատ դժվար է բանակցությունների ընթացքում հետքայլ անել և ինչ-որ փոխզիջումներ անել: Բայց դա վերաբերում է երկու կողմերին էլ: Երկու կողմերի պահանջներն էլ բանակցային գործընթացից փոխադարձաբար բացառող են, ինչը բարդացնում է ցանկացած բանակցություն և որևէ փոխզիջման հնարավորություն: Այնպես որ, սա բացասական ազդանշան է, և այս հարցում կհամաձայնեմ ձեզ հետ: Այնուամենայնիվ, չեմ կարծում, թե Բաքուն իսկապես մտադիր է «վերադարձնել Երևանը»: Այս հռետորաբանությունն ավելի շատ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին:

– Հայաստանում բոլորն էլ հասկանում են, որ սա ներքաղաքական նպատակներով արված հայտարարություն է՝ ընտրողների համակրանքը շահելու նպատակով, բայց չեն կարող անտեսել այդ խոսքերը կամ ձևացնել, թե Ալիևը նման բան չի ասել:

– Կոնֆլիկտի բարդությունն այն է, որ ներկայիս ստատուս-քվոն Հայաստանի համար շահավետ է, իսկ Ադրբեջանի համար՝ ոչ, որովհետև 1990-ականներին Ադրբեջանը պարտվեց և կորցրեց ոչ միայն Ղարաբաղը, որը մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ, այլև հարակից յոթ շրջանները: Եվ այսօր, երբ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առաջնահերթ ուղղություն չէ առանցքային համաշխարհային խաղացողների համար, հետևաբար արտաքին ուժերը հետաքրքրված չեն ջանքեր գործադրելու, միջոցներ, ռեսուրսներ ներդնելու՝ այս հիմնախնդիրը վերջնականապես լուծելու համար: Եվ այս իրավիճակում բանակցային գործընթացն առաջ մղելու Ադրբեջանի հնարավորություններն էլ շատ չեն: Այս վիճակը ամենևին ձեռնտու չէ Ադրբեջանին՝ հաշվի առնելով փոխված իրադրությունը, այդ թվում՝ Ադրբեջանի տնտեսական առավելությունները: Այդ պատճառով էլ Ադրբեջանն այսպիսի կոշտ քաղաքական գիծ է որդեգրել՝ ազդակներ ուղարկելով նաև միջազգային հանրությանը, թե ստատուս-քվոն ձեռնտու չէ Ադրբեջանին: Սա, մի կողմից, ադրբեջանցիների միակ մեխանիզմն է՝ ազդելու հակամարտության կարգավորման գործընթացի վրա, մյուս կողմից էլ, այո, սա իսկապես շատ վտանգավոր է տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից:

– Բայց ինչպե՞ս կարելի է հասնել հիմնախնդրի լուծմանը, եթե Ադրբեջանը բացառում է որևէ փոխզիջման հնարավորություն: Օրինակ, եթե հայկական կողմը չի բացառում տարածքային ինչ-որ զիջումներ Ադրբեջանին, ադրբեջանական կողմը չի ընդունում Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը՝ ասելով, թե Լեռնային Ղարաբաղը երբեք չի ստանա անկախություն, լավագույն դեպքում կարող է ինքնավարության կարգավիճակ ստանալ Ադրբեջանի կազմում:

– Երկու կողմերի հռետորաբանությունն էլ, հատկապես պաշտոնական մակարդակում, չի ենթադրում որևէ փոխզիջման հնարավորություն: Եթե լսենք թե ինչ են ասում հայկական և ադրբեջանական կողմերը, ապա ակնհայտ կդառնա, որ այս երկու դիրքորոշումների միջև շփման եզրեր չկան, հետևաբար ես չէի ասի, թե միայն Ադրբեջանն է մաքսիմալիստական պահանջներ ներկայացնում: Կողմերը մոտ էին Մադրիդյան սկզբունքների ստորագրմանը: Այս փաստաթուղթը, ըստ էության, որոշում է կարգավորման հիմնական մեխանիզմը: Սա համաձայնեցված, ճշտված փաստաթուղթ է, որը ենթադրում է երկար տարիների քայլեր՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև փոխզիջումային, միջանկյալ ինչ-որ որոշումներ, բայց կրկին մենք չենք տեսնում կողմերի պատրաստակամությունը՝ գնալու փոխզիջումների:

– Իսկ Ադրբեջանում նախագահական ընտրությունների օրվա փոփոխությունը ինչո՞վ եք բացատրում: Սա կրկին կապված է Ղարաբաղի հե՞տ:

– Ընտրությունների տեղափոխումը՝ որպես քաղաքական տեխնոլոգիա, շատ տարածված պրակտիկա է՝ հատկապես հետխորհրդային տարածաշրջանում: Ընտրությունների տեղափոխման տնտեսական պատճառներ չկան: Տնտեսական վիճակն Ադրբեջանում կայունացել է, նավթի գները կայունացել են: Եթե նայենք տարածաշրջանային իրադրությանը, ապա այդ քայլը տրամաբանական է՝ քաղաքական գործընթացների սինխրոնիզացիայի առումով, որովհետև Հայաստանում անցկացվում է սահմանադրական բարեփոխումների ավարտական փուլը, իսկ Ռուսաստանում մարտին տեղի կունենան նախագահական ընտրություններ: Բանակցային գործընթացի տեսանկյունից կարելի է ասել, որ վերջին 20 տարիների ընթացքում երևի թե առաջին անգամ ընտրությունները Հայաստանում և Ադրբեջանում տեղի են ունենում գրեթե միաժամանակ, հետևաբար կողմերը և հատկապես իշխանության եկած առաջնորդները խուսանավելու որոշակի հնարավորություն են ստանում:

– Ընտրություններից հետո որքանո՞վ է բարձր զինված հակամարտության վերսկսման հավանականությունը՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ ազգային հետախուզության 2018 թ. զեկույցը, որում նշվում է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը 2018 թվականին կարող է վերաճել լայնածավալ պատերազմի:

– Տարբերակները շատ տարբեր կարող են լինել: Մի կողմից, ընտրական գործընթացների ավարտը հնարավորություն է տալիս ակտիվացնելու և արագացնելու բանակցային գործընթացը, բայց մյուս կողմից՝ կան էսկալացիայի ռիսկեր: Այսինքն՝ երբ ընտրություններն ավարտվել են և այլևս չկան ներքաղաքական ռիսկեր, ղարաբաղյան հարցում ավելի ագրեսիվ գործելու հնարավորություն է առաջանում: Ռիսկեր իսկապես կան: Դրա հետ դժվար է վիճել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում