Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Ոչ թե Մերկելի, այլ Սիի և Պուտինի հետքերով

Չինաստանի կոմունիստական կուսակցությունն այսօր առաջարկել է չեղարկել նախագահի պաշտոնում վերընտրվելու սահմանափակումը, ինչը ներկայիս նախագահ Սի Ծինպինին կընձեռի 2023 թվականից հետո երկրի ղեկավարումը շարունակելու հնարավորություն: Ըստ Xinhua լրատվական գործակալության, կոմունիստական կուսակցությունն առաջարկել է խմբագրել Չինաստանի սահմանադրության համապատասխան հոդվածը, որի համաձայն, «նախագահը և փոխնախագահը կարող են պաշտոնավարել առավելագույնը երկու անգամ անընդմեջ»: Սա հեղափոխական փուլ է Չինաստանի պատմության մեջ, ինչը հնարավոր է դառնում ոչ միայն ու ոչ այնքան Սիի անձնական մեծ հեղինակության ու խարիզմայի, որքան` միջազգային համատեքստի շնորհիվ: Ինչքան էլ Չինաստանը տասնամյակներ շարունակ ընթանում է «առանձնահատուկ», ուրույն ճանապարհով` այնուամենայնիվ, գոյություն ուներ համաշխարհային թրենդ, որին հետևում էր նաև Պեկինը: Երրորդ անգամ անընդմեջ կառավարելու տաբուն այդ թրենդի համատեքստում է: 2008-ին համաշխարհային կարգի ֆորմալ կողմը պահպանեց նույնիսկ Վլադիմիր Պուտինը` երկիրը փաստացի ղեկավարելով վարչապետի պաշտոնից:

Լիբերալ- դեմոկրատական արժեհամակարգի վրա խարսխված աշխարհակարգն արագ փլուզվում է. այլևս գոյություն չունեն միասնական նորմեր և մեկ կենտրոն, որը գնահատում է դրանց այս կամ այն երկրի համապատասխանությունը: Չինաստանը և Ռուսաստանն իրենց համարում են գերտերություններ, որոնք իրավունք ունեն իրենք արտահանել քաղաքական «մշակույթ»` միջազգային նորմերին հետևելու փոխարեն: Թերևս սա է խորքային պատճառներից մեկը, որ Ռուսաստանում կամ Չինաստանում դեմոկրատիայի նույնիսկ արտաքին ատրիբուտներն այլևս շռայլություն են համարվում:

Եթե Հայաստանն ունենար ռեսուրսներ, Սերժ Սարգսյանն, անկասկած, կհետևեր «բազմաբևեռ աշխարհի» հարազատ կենտրոնների օրինակին և, ասենք, Չինաստանի օրինակով կգնար նախագահի պաշտոնում երրորդ անգամ առաջադրվելու սահմանադրական տաբուի վերացմանը կամ գոնե, Պուտինի օրինակով, հինգ տարով Բաղրամյան 26 կգործուղեր իր դրածոյին` սեփական վերադարձը երաշխավորող մեխանիզմներով: Բայց Հայաստանը չունի անհրաժեշտ ռեսուրսներ` լիակատար ավտորիտարիզմ հաստատելու համար, ինչը Սերժ Սարգսյանին անընդհատ ստիպում է «կրեատիվ» լուծումներ փնտրել: Խնդիրը նույնիսկ հասարակության ու ընդդիմության դիմադրությունը չէ, այլ` հենց ռեսուրսների բացակայությունը, որը Սերժ Սարգսյանին ստիպում է` ֆորմալ առումով հետևել դեմոկրատիայի միջազգային նորմերին, բովանդակային հարթության վրա` երազելով Պուտինի կամ Սիի «ուրույն», «մենթալիտետային» համակարգերի մասին:

Սերժ Սարգսյանը կամ Արմեն Աշոտյանը ժամերով կարող են խոսել եվրոպական մոդելի պետություն կայացնելու հաստատակամության մասին, մանավանդ, որ վերջինս Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման նախադեպ է համարում Մերկելի հաջողության էֆեկտը: Հայաստանում կառավարման համակարգի փոփոխության մոտիվներից մեկը հենց այն էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունն լեգիտիմության ընկալում ունենա նաև Եվրոպայում:

Իշխանությունը պահելու ձևը Սերժ Սարգսյանը կարող է սովորել ավելի հոգեհարազատ մայրաքաղաքներից, Մերկելից և եվրոպական մյուս առաջնորդներից նրան պետք է փող և լեգիտիմություն: Հայաստանը ֆորմալ առումով հետևում է միջազգային նորմերին` ոչ այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը կամ իշխանությունը մեր երկիրն իրապես ուզում են տեսնել Եվրոպայի հետ քաղաքական, քաղաքակրթական ընդհանրության համակարգում, այլ, որովհետև Հայաստանի համակարգն այնքան խոցելի է, որ կարող է փլուզվել, եթե լուրջ խնդիրներ ունենա «բազմաբևեռ աշխարհի» կենտրոններից որևէ մեկի հետ: Պրագմատիզմը Սերժ Սարգսյանին ստիպել է մշակել իր «բազմաբեռությունը». բովանդակությամբ լինել եվրասիական քաղաքական մշակույթի կրողը, ֆորմալ առումով ընդօրինակել եվրոպական պառլամենտարիզմը:

Հայաստանը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում է և խնդիրը միայն աշխարհագրությունը չէ. Հայաստանում ձևավորվում է տիպիկ անձնակենտրոն, ավտորիտար իշխանություն` եվրոպական նախադեպերով ու դիզայնով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում