ՄԱԿ–ի անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով հրադադար է պահանջում Սիրիայում հակամարտության մասնակիցներից։
«ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի զինադադարի բանաձևը չի ազդի Աֆրինում «Ձիթենու ճյուղ» օպերացիայի վրա»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդագը,– հաղորդում է «Անադոլու գործակալությունը»։ «Անկարան բավարարված է սիրիական կարգավորման գոտում հումանիտար զինադադարի՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի որոշմամբ։ Սակայն, անհրաժեշտ է վերացնել այն հակասությունները, որոնք բերել են Սիրիայում հումանիտար ճգնաժամի»,– նշել են երկրի արտաքին քաղաքականության գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24- ին ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը միաձայն՝ Սիրիայի հակամարտության մասնակիցներից առնվազն երեսուն օրով հրադադար պահանջող բանաձև է ընդունել։ Նշվում է, որ զինադադարի նպատակը հումանիտար օգնություն հասցնելը և քաղաքացիականների տարհանումն է, ովքեր բժշկական օգնության կարիք ունեն։ Զինադադարին չեն մասնակցում «Իսլամական պետություն», «Ալ–Քաիդա» և «Ջեբհաթ ան–Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունները։