2016 թվականին Մեծ Բրիտանիայում 457 մարդ է մահացել փոխպատվաստման օրգանների սպասելիս: Նրանք, ովքեր ստացել են օրգանները, չեն կարողանում ապրել դրանց հետ օրգանիզմի կողմից վանման պատճառով:
Կենդանիների մոտ մարդկային օրգանների աճեցումը կարող է լուծել անհամատեղելիության խնդիրը: Այդ մասին գրում է The Guardian-ը:
Կալիֆորնիական Դևիսի համալսարանի գիտնականներին հաջողվել է ներարկել մարդկային ցողունային բջիջները ոչխարների սաղմերի մեջ: Նրանք հույս ունեն, որ մարդու բջիջները կաճեն և կկարողանան ձևավորել ամբողջովին համապատասխան օրգան փոխպատվաստման համար:
«Նույնիսկ այսօր կատարելապես համապատասխան օրգանները, բացառությամբ երկվորյակների օրգանների փոխպատվաստման դեպքերի, երկար չեն ծառայում, որովհետև իմունային համակարգը անընդհատ հարձակվում է նրանց վրա»,- ասել է հետազոտական թիմի աշխատակից բժիշկ Պաբլո Ռոսը