Ամերիկյան Ինգվուդ քաղաքում Ուկրաինան ներկայացնող հայազգի Արտյոմ Դալաքյանը միավորներով հաղթանակ է տարել տեղի վետերան Բրայան Վիլորիայի նկատմամբ և դարձել աշխարհի նոր չեմպիոն բոքսի WBA տարբերակում: Այդ մասին հայտնում է ua1.com-ը:
Բոլոր 12 ռաունդներում Դալաքյանը վերահսկում էր պայքարի ելքը և փորձառու հակառակորդին ոչ մի հնարավորություն չտվեց:
Նշենք, որ այդ հաղթանակը 16-րդն է Դալաքյանի մարզական կարիերայում, որը դարձրեց նրան Ուկրաինայի 3-րդ գործող աշխարհի չեմպիոնը Վասիլի Լոմաչենկոյից և Ալեքսանդր Ուսիկից հետո: