Հնդկաստանի Օդիշա նահանգում նորապսակ զույգը, հարսանիքից մի քանի օր անց, բացելով նվերներից մեկի փաթեթը, պայթել է ականի վրա՝ տեղեկացնում է NDTV-ն:
Ամուսինները մահացու վերքերով տեղափոխվել են հիվանդանոց, ավելի ուշ փեսան մահացել է, հարսը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, ականի պայթյունից զոհվել է նաև փեսայի տատիկը:
Ոստիկանությունը փորձում է պարզել ականի բաղադրությունը, և թե ով է նվիրատուն: