Բեքին և Ջոնը իրենց հարսանիքն էին ծրագրում, երբ տեղացիներից մեկը ֆեյսբուքում հայտարարություն հրապարակեց անտուն շնիկների մասին: Տղամարդը գտել էր նրանց հարևանի ետնաբակում՝ տեղեկացնում է Bored Panda-ն:
Բեքին և Ջոնը որոշեցին վերցնել շնիկներին, սկզբում նրանք երկուսին վերցրեցին. շնիկներն այնքան փոքր էին, որ նորապսակներն իրենց մեղրամիսի համար գնումներ անելիս շնիկներին ստիպված վերցնում էին իրենց հետ: Երբ տեսան, որ այնքան էլ բարդ չէ նրանց խնամելը, վերցրեցին ևս երեքին:
Նրանք կարողացան պատշաճ խնամել շնիկներին, մինչև նրանց համար տերեր գտնվեցին: Նույնիսկ ամենապատասխանատու օրը նրանք ծաղիկները փոխարինեցին շնիկներով: Հանդիսության վայրից շնիկները գնացին իրենց նոր տերերի տուն: