Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մարտի 1-ի քաղաքական «անտերությունը»

«Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է խորհրդարանական երեկվա լսումներին: «Փետրվարի 23-ին ԵԼՔ դաշինքը Հայաստանի խորհրդարանում անցկացրեց պատմական լսումներ, որի մասին դեռ երկար է խոսվելու: Տարիներ առաջ, որևէ մեկի մտքի ծայրով անգամ չէր կարող անցնել, որ Հայաստանի պառլամենտում, հնարավոր է անցկացնել մարտի 1-ի մասին այսպիսի խորհրդարանական լսումներ: Մենք ոչ միայն կոտրեցինք այդ կարծրատիպը, այլև պետության թիվ 1 ամբիոնից հնչեցրինք ճշմարտություններ, որոնք շատ երկար ժամանակ միայն շշուկներով կարող էին լսվել ԱԺ միջանցքներում»,-մասնավորապես գրել է Մարուքյանը:

Խորհրդարանական ընդդիմության լավատեսությունը, սակայն, չեն կիսում այլ ուժեր, որոնք տարիներ շարունակ, ըստ էության, «մենաշնորհել» են Մարտի 1-ի թեման` առարկայական հարթության վրա, չհասնելով մեղավորների կամ հանցագործների պատասխանատվությանը:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը վստահ է, որ լսումները ոչ մի արդյունքի բերել չեն կարող: «Շար¬ժը կարող է լինել միայն ժողովրդի ճնշմամբ: Այլ կերպ պատմության մեջ դեպք չկա, որ իշխանությանը կարողանաս ինչ-որ բան պարտադրել, եթե չկա ժողովրդի ճնշումը: Դրա համար մենք կարևորում ենք մարտի 1-ի երթը»,-ասել է Զուրաբյանը` հավելելով, թե ամեն ինչ բացահայտված է` մնում է ապացույցներին տեր կանգնելը:

Իհարկե, ՀԱԿ փոխնախագահը գործնականում ճիշտ է, որովհետև քաղաքական հարթության վրա Մարտի 1-ն իրապես բացահայտված է` նոր ասելիք գրեթե չկա, մնում է երկրում ստեղծել համապատասխան մթնոլորտ` կոնկրետ մարդկանց իրավական պատասխանատվությունը արձանագրելու նպատակով:

«Ելքի» լսումները գուցե իսկապես երկրում քաղաքական նոր իրավիճակ չեն ստեղծում. այստեղ Զուրաբյանի հետ վիճելու առանձնապես թեմա չկա: Սակայն ավելի աննշան է լինելու ՀԱԿ-ի՝ մարտի 1-ի վստահաբար սակավամարդ երթի քաղաքական էֆեկտը: Լսումները կամ երթը Մարտի 1-ի գործին կարող են նպաստել, եթե, այսպես կոչված, սեզոնային բնույթ չկրեն, այլ խոսքով` քաղաքական ուժերը թեման իրենց օրակարգում պահեն մշտապես` տարին մեկ անգամ ինֆորմացիոն առիթներ ստեղծելու, ըստ էության` «գոլորշի բաց թողելու» փոխարեն:

Հետամուտ լինել Մարտի 1-ի լիարժեք բացահայտմանը` նշանակում է պայքարել երկրում քաղաքական նոր իրավիճակ ստեղծելու, այնպիսի համատեքստի ձևավորման համար, որն ազդեցություն կունենա երկրի թե արտաքին և թե ներքին քաղաքականության վրա: Մարտի 1-ի ոճրագործությունը երկրում հաստատել է որոշակի ստատուս-քվո` արտաքին քաղաքականության, ներքին հարաբերությունների որոշակի համակարգով:

Մինչև 2011թ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժումը այդ ստատուս-քվոն փոխելու հնարավորություններ, ռեսուրսներ ուներ սակայն հետո դրանք մսխեց ինքնանպատակ երկխոսությունների, «բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունների», ռուսական չմոտիվացված օրիենտացիաների հորձանուտում: Հիմա արմատապես այլ իրավիճակ է ու տեսանելի չեն քաղաքական վիճակն արմատապես փոխելու քաղաքական ուժերը և նրանց առաջարկած լուծումները:

Մարտի 1-ի հարցով իշխանությունը ստատուս-քվոն փոխելու ցանկություն չունի, որովհետև դա կարող է հանգեցնել դիսբալանսի համակարգի ներսում: Ընդդիմությունը չունի ստատուս-քվոն փոխելու ռեսուրս, որովհետև Մարտի 1-ն ընդամենը հետևանք է ու դրա մեղավորներին պատասխանատվության կանչելու համար երկրում անհրաժեշտ է արմատապես փոխել իրավիճակը, որպեսզի հաստատվի նոր իշխանություն կամ առնվազն` գործող իշխանությունը դառնա ոճրագործության բացահայտման շահառու: Երկրում չկա ընդդիմադիր քաղաքական օրակարգ, ընդհանուր համատեքստից կտրված լսումներն ու երթերը մի քանի օրից կմոռացվեն` քաղաքական առումով «անտեր» թողնելով Մարտի 1-ը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում