Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելու է Սահմանադրության կոպտագույն խախտումներով

«Այս կամ այն քաղաքական պաշտոնների, ներառյալ նույնիսկ ՏԻՄ ընտրությունների ժամանակ թեկնածուներին առաջադրվող պահանջների մեջ որոշակի ցենզեր սահմանելն՝ այդ թվում նաև քաղաքացիության պարտադիր պահանջը, ենթադրում է ոչ միայն ֆորմալ առումով այդ պահանջը բավարարելը և ունենալ փաստաթուղթ, որը կհավաստի, որ այդ անձը հանդիսանում է տվյալ երկրի քաղաքացի, տվյալ համայնքի բնակիչ, այլ բովանդակային իմաստով ենթադրվում է, որ այդ անձը պետք է այդ տարածքում բնակված լինի, որպեսզի այն խնդիրների լուծման համար, որոնց առնչությամբ ինքը հայցում է իր ընտրողների աջակցությունը՝ ինքը տեղյակ լինի այդ խնդիրներից և վստահություն ներշնչի։ Մասնավորապես, նոր նախագահի թեկնածուի պարագայում հենց այս առաջին նախապայմանն այլևս գոյություն չունի, այսինքն հիմա մենք առնչություն ունենք մի իրականության հետ, որտեղ ենթադրաբար ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը երկար ժամանակ ՀՀ-ում չի բնակվել․ արդյո՞ք բնակության բացակայության փաստն արդեն ինքնին խնդիր չէ, որպեսզի նման անձի նախագահի թեկնածության խնդիրն օրակարգից վերանա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ անդրադառնալով հետաքննող լրագրողների ցանցի այն բացահայտումներին, ըստ որի՝ բրիտանական ընկերությունների Companies House ռեգիստրին իր ընկերության կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը դեռևս 2014 թվականի հունիսին եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի:

Մինչդեռ նշենք, որ ՀՀ նոր Սահմանադրության համաձայն՝ ՀՀ նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

Այս համատեքստում Հայկուհի Հարությունյանը նաև հավելեց․ «Այսինքն, այստեղ իրավական տեսանկյունից, այո, մենք առնչվում ենք մի իրականության հետ, որտեղ մենք ի սկզբանե խախտումներով առաջադրում ենք Հանրապետության նախագահի թեկնածու, որը, բնականաբար, այն կառուցակարգը, որը նոր Սահմանադրությամբ դրվել է և ԱԺ-ն պետք է փաստացի քվեարկի այդ նախագահի օգտին, մենք որևէ այլընտրանք հնարավորություն չունենք դրա վրա ազդելու և այս իրականությունում ստացվում է, որ մենք հաշտվում ենք նույնիսկ Սահմանադրության կոպտագույն խախտման հետ»։

Հայկուհի Հարությունյանի գնահատմամբ, եթե ունենալու ենք նախագահ, որը ի սկզբանե պաշտոն է ստանձնելու խախտումներով, ապա այդ անձի հետագա գործողությունների նկատմամբ վստահությունն՝ գոնե իր մոտ որպես ՀՀ քաղաքացի, այլևս բացակայում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում