Thursday, 28 03 2024
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին
Թրամփի ֆենոմենը, «Մեծ սուտը» և դրա հետևանքները ԱՄՆ առաջիկա ընտրությունների վրա
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մտահոգիչ է. եթե Ադրբեջանն Արցախի վրա հարձակում կատարի, ապա Հայաստանն է, որ ներքաշվելու է այդ կռվի մեջ

«Հայաստանը կդիտվի որպես հակամարտող կողմ, թե Արցախին զորակցող կողմ՝ ասվածի մեջ սխալ բան չկա, որովհետև, եթե Ադրբեջանն Արցախի վրա հարձակում կատարի, ապա Հայաստանն է, որ ներքաշվելու է այդ կռվի մեջ, իսկ եթե Դենիել Քոութսը այլ բան ասած լիներ, ապա նշանակում է, որ նա պետք է ճանաչած լիներ Արցախն որպես ինքնուրույն միավոր, ըստ այդմ էլ կարծում եմ, որ անմիջական հասցեատեր դարձրել է Հայաստանին․ ընդհանուր առմամբ՝ խնդիրն, իհարկե, մտահոգիչ է և այն, որ տարածաշրջանը կարող է ապակայունանալ՝ դա էլ է փաստ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի հրապարակած զեկույցի այն հատվածը, որտեղ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես Արցախին զորակցող, այլ Ադրբեջանի հետ հակամարտող կողմ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը հրապարակել է «Համաշխարհային սպառնալիքների գնահատականը» խորագրով զեկույցը, որտեղ Քոութսն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու տարածաշրջանային սպառնալիքներին:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող լարվածությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական հակամարտության, որին կարող է ներգրավվել Ռուսաստանն իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար»,- մասնավորապես նշված է ԱՄՆ հետախուզության զեկույցում:

Այս համատեքստում Կիրո Մանոյանը մեծ բացթողում համարեց այն, որ զեկույցում չի խոսվում այն մասին, որ տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնողը Ադրբեջանն է։

«Ճիշտ կլիներ, եթե ասվեր, որ իրավիճակի ապակայունացման նախաձեռնողը եղել է և կլինի Ադրբեջանը։ Եթե այս զեկույցում չեն հայտարարում այս վտանգի մասին, կարծում եմ, որ շատ կարևոր է այն, որ գոնե հասկանում են դա և մյուս կողմից էլ ՝ այն կարծիքին չեմ, որ ԱՄՆ-ում իրենց բոլոր իմացածները զեկույցներում ներկայացնում են։ Այս վտանգի գլխավոր աղբյուրը Արդբեջանն է՝ անկախ այն հանգամանքից զեկույցում կգրեն այդ մասին, թե ոչ, և սա գիտակցում են ԱՄՆ-ում և եթե այս առումով նաև քայլեր ձեռնարկվեն, ապա դա կնպաստի, որպեսզի տարածաշրջանում կայունություն պահպանվի, այլապես իսկապես անհակակակշռելի իրավիճակներ կարող են ստեղծվել»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում