Հռոմի Կոլիզեումը փետրվարի 24-ի երեկոյան լուսավորել են կարմիր լույսով՝ ի հիշատակ քրիստոնյա նահատակների: Ինչպես գրում է ANSA գործակալությունը, նախաձեռնության հեղինակը «Օգնություն տառապող եկեղեցուն» ֆոնդն է:
Վատիկանը նույնպես հավանության է արժանացրել քրիստոնյաներին հետապնդելու դեմ ուղղված ծիսակատարության անցկացմանը: Միջոցառմանը մասնակցել են քաղաք-պետության կարդինալ Պիետրո Պարոլինը և Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Անտոնիո Թայանին:
Բացի դրանից, կարմիր են ներկվել նաև Հալեպում մարոնյան եկեղեցին և իրաքյան Մոսուլում Սբ. Պողոս եկեղեցին: