Մեքսիկայի նախագահ Էնրիկե Փենյա Նիետոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսային խոսակցությունից հետո չեղարկել է իր այցը ԱՄՆ՝ գրում է The Washington Post-ը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ նրանք վիճաբանել են երկու երկրների սահմանագծին պատի կառուցման մասին և չեն եկել համաձայնության:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը ծրագրում է 509 կմ եկարությամբ պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին, ինչպես նաև ամրացնել արդեն գոյություն ունեցող 655 կմ եկարությամբ ցանկապատը: