Այսօր՝ փետրվարի 24-ին խոշոր վթար է եղել Երևանի Սայաթ-Նովա պողոտայում։ Իրար են բախվել «Մերսեդես»և «Նիսսան Տիիդա» մակնիշի մեքենաները, իսկ վերջին մեքենան ընթացել և հարվածել է մեկ այլ մեքենայի, ապա կողաշրջվել է։
Վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։