Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Հայաստանում միանձնյա իշխանության հաստատման գործընթաց է տեղի ունենում. Գլենդելի նախկին քաղաքապետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը:

-Պարոն Սինանյան, որքան էլ վարչապետը այս մեկ տարվա ընթացքում պարբերաբար կոչեր է անում սփյուռքահայերին գալ և Հայաստանում ներդրում անել, այնուամենայնիվ, նկատվում է անտարբերություն: Այդպես էլ ներդրողներ չեն հայտնվում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:

-Որևէ ներդրում սպասել այս մթնոլորտում, իրատեսական չէ: Դա պայմանավորված է վստահության բացարձակ բացակայությամբ:

-Որքանո՞վ են Գլենդելի համայնքում առկա ռադիկալ տրամադրություններ:

-Ես չեմ տեսնում ռադիկալություն տրամադրությունների մեջ: Պարզապես մարդիկ իրականությունը տեսնում են այնպիսին, ինչպիսին այն կա, մանավանդ երբ հարցը առնչվում է Հայաստանի հետ կապված խնդիրներին: Ավելի շուտ, տրամադրությունը այնպիսին է, որ մարդիկ հոգնել են և որևէ դրական առաջընթացի հույս չեն տեսնում: Նրանք հետևում են քաղաքական անցուդարձերին, բայց այդ դժգոհությունը դրանից այն կողմ չի անցնում:

-Ըստ Ձեզ՝ ապրիլից հետո Հայաստանում ճգնաժամն ավելի կխորանա՞: Տեսակետ կա, որ Հայաստանը բնավ էլ չի անցնում խորհրդարանական համակարգի, այլ անցում է կատարում սուպերվարչապետական համակարգի: Շատերի պնդմամբ՝ վարչապետ կլինի Սերժ Սարգսյանը: Ինչպե՞ս եք գնահատում:

-Փաստորեն տեղի է ունենում ժողովրդավարության ևս մեկ նահանջ առողջ քաղաքական համակարգ ստեղծելու ուղղուց: Հայաստանում միանձնյա իշխանության հաստատման գործընթաց է տեղի ունենում, որի համար, կարծում եմ՝ և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը շատ են տուժելու դրանից:

-Ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ հայ-ամերիկյան օրակարգ գրեթե չկա: Թրամփն առաջարկում է 2019-ի մասով էլ ավելի նվազեցնել տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանին տրամադրվող գումարները: Ո՞ր կողմն է մեղավոր ստեղծված իրավիճակի համար:

-Երկու կողմն էլ, հավանաբար, իրենց մեղքի բաժինն ունեն: Հայաստանի դեպքում, իհարկե, այն արտահայտվում է ժողովրդավարական արժեքների նահանջով, այսինքն՝ Հայաստանը օրեցօր հեռանում է ժողովրդավարության սկզբունքներից: Ընդհանրապես Արևմուտքը, ի տարբերություն 90-ականների սկզբին, երբ Հայաստանին դիտում էր որպես ժողովրդավարության փարոս այս տարածաշրջանում, այսօր Հայաստանը չի դիտում որպես այդպիսին, դիտում է որպես կիսաավտորիտար պետություն, որի արտաքին քաղաքականությունը համարյա ամբողջովին գերի է ռուսական արտաքին քաղաքականությանը: Բնական է, դա իր հետևանքներն ունի Արմերիկայի արտաքին քաղաքականության արտահայտության մեջ: Իհարկե հաշվի առնենք, որ Թրամփի վարչակարգը բացառիկ վարչակարգ է, շատ լուրջ խնդիրներ ունեցող, և վարչակարգի առկայությունն էլ չի օգնում այդ հարցում, քանի որ Թրամփը վարում է ավելի մեկուսացման քաղաքականություն, պատժիչ քաղաքականություն պետությունների նկատմամբ: Օրինակ, եթե հիշում եք՝ Հայաստանը դեմ քվեարկեց Միացյալ Նահանգների այն որոշմանը, որ Իսրայելի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխի Երուսաղեմ, այսինքն՝ Հայաստանն այսդ հարցում կարող էր մի փոքր նրբանկատ լինել և ձեռնպահ մնալ, սակայն դեմ քվեարկեց, և Թրամփը խոստացավ, որ բոլոր այն պետություններին, որոնք դեմ են քվեարկել, Միացյալ Նահանգները կտրելու է նրանց ֆինանսական աջակցությունը: Եթե հիշում եք՝ այդ ամենը տեղի ունեցավ, և նախագահ Թրամփը ի կատար է ածում իր խոստումները:

-Այնուամենայնիվ, տեղի լոբբիստական կազմակերպությունները չպե՞տք է նպաստեն նոր օրակարգի ձևրավորմանը:

-Իհարկե, պետք է ձևավորվի լրիվ մեկ այլ օրակարգ, բայց այդ օրակարգը չեն կարող ձևակերպել և չեն կարող ուղղորդել տեղի հայ կազմակերպությունները: Այսինքն՝ սա ուղղակիորեն կապված է Հայաստանի արտաքին քաղաքականության հետ: Հայաստանում պետք է ձևակերպվի և այն պետք է իրականացվի Միացյալ Նահանգներում՝ հաշվի առնելով այստեղ համայնքի կարծիքները, մասնագիտական փորձը, բայց այսօր Հայաստանը չեմ դիտարկում մի պետություն, որը արտաքին քաղաքականություն ունի, այն չի կարողանում իր արտաքին քաղաքականությունը որևէ ձևով իրագործել, ճիշտն ասած՝ նույնիսկ ցանկությունն էլ չեմ տեսնում, ուր մնաց՝ արտաքին քաղաքականության օրակարգի խնդիրների լուծման մեջ Սփյուռքի հետ համագործակցության խնդիրը, այսինքն՝ չի կարելի դա լուրջ ընդունել: Նույնիսկ Հայաստանում կոորդինացնող մարմին չկա, ո՛չ ԱԳ նախարարությունն է այդ դերը ստանձնում, ո՛չ էլ սփյուռքի նախարարությունը: Հետևաբար, ի՞նչ համագործակցության մասին կարող է խոսք գնալ:

Ասեմ, որ որոշ առողջ քայլերի ԱՄՆ հայ համայնքը դիմում է, մանավանդ Հայ դատի հանձնախումբը, եթե հիշում եք՝ 2015-ին հաջողեց կնքել Միացյալ Նահանգների կառավարության կողմից արտոնյալ առևտրական հարաբերությունների պայմանագիրը, որի համար պայքարում էին դեռ 2011-ից, իսկ հիմա էլ աշխատում են երկակի հարկման բացառման պայմանագրի համար: Եվ պետք է նշեմ, որ այստեղի կազմակերպությունները բոլորովին մենակ են աշխատում:

-Պարոն Սինանյան, ԱՄՆ-ը Հայաստանին զգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին, եթե Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ պայմանագիր կնքի։ Այս նախազգուշացումները որքանո՞վ պետք է ռեալ ընդունել և այդ ուղղությամբ աշխատանքներ տանել:

-Ես չգիտեմ՝ խնդիրը կհասնի՞ արդյոք պատժամիջոցներին, թե՞ ոչ, և չեմ կարծում, որ Հայաստանի՝ պատժամիջոցների տակ ընկնելու վտանգը գալիս է հայ-ռուսական ռազմական դաշինքի պատճառով: Ճիշտն ասած, այդտեղ լուրջ դաշինք էլ չեմ տեսնում: Մենք գործ ունենք Ռուսաստան պետության հետ, որը մեր թշնամուն 4-5 միլիարդ դոլարի զենք է վաճառել, զենք, որով 2016-ի ապրիլին փաստորեն սպանում էին մեր երիտասարդներին, և Աստված մի արասցե, եթե պատերազմ լինի, նորից այդ զենքով են սպանելու: Հետևաբար, դասական իմաստով, Ռուսաստանը, իհարկե, դաշնակից պետություն չէ Հայաստանի համար: Դա միայն հայաստանյան վարչակարգի թյուր պատկերացմամբ կարելի է համարել դաշնակցություն:

Բայց մեկ ուրիշ բան կա․Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը հանձնել է մեկ այլ պետության. Համենայնդեպս, այդպես է երևի ընկալվում ամբողջ աշխարհում, նաև Սփյուռքի կողմից, և նման հանգամանքներում կա վտանգ, որ Միացյալ Նահանգները կարող է Հայաստանին նայել զուտ որպես ռուսական գործոն Հարավային Կովկասում, ուրիշ ոչինչ:

-Պարոն Սինանյան, Հայաստան-Սփյուռք օրակարգ կարո՞ղ ենք ասել, որ նույնպես գոյություն չունի:

-Հայաստան-Սփյուռք օրակարգ բացարձակ գոյություն չունի: Սփյուռքում, ինչպես ամբողջ ՀՀ-ում, խորանալու է հիասթափությունը, խորանալու է քաղաքական հոգնածության մթնոլորտը, և շարունակվելու է ահագնացող արտագաղթը, որին ականատես են և՛ ՀՀ բնակչությունը, և՛ Սփյուռքի, քանի որ մարդիկ հեռանում են Հայաստանից և միանում եմ Սփյուռքին: Սա է լինելու հետևանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում