Պակիստանյան Սինդ նահանգում արգելել են խաղալիք զենքը, հայտնում է Express Tribune-ը։
Պարբերականի հաղորդմամբ՝ նահանգում կարգելվի խաղալիք զենք արտադրելը, ձեռք բերելն ու վաճառելը։
Արգելքը սահմանվել է այն բանից հետո, երբ պակիստանյան ոստիկանության հատուկ ստորաբաժանումը նահանգային իշխանություններին է ուղակել նամակ, որում նշել է, որ անիրական զենքը կիրառվում է իրական հանցագործություններ իրականացնելիս։ Բացի այդ, նամակում ասվում է, որ նման զենքով խաղացող երեխաների մեջ արմատանում է դաժանությունը։