Thursday, 18 04 2024
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Վարչապետը մարզային խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Լոռու մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:

Մարզպետ Արթուր Նալբանդյանը ներկայացրել է 2017 թ. կատարված աշխատանքները և հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները. մարզի տնտեսության հիմնական հատվածների համախառն արտադրանքը (ծավալը) կազմել է 298.9 մլրդ դրամ (հանրապետականի 5.2 տոկոսը), կամ աճը 2016 թ. նկատմամբ կազմել է 103.8 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 146 մլրդ 408.6 մլն դրամ, աճը 2016թ. նկատմամբ՝ 98.6 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 8.8 տոկոս: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կազմել է 78 մլրդ 900.0 մլն դրամ, աճը 2016 թ. նկատմամբ՝ 115.8 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 8.7 տոկոս: Շինարարության ծավալը կազմել է 17 մլրդ 785.4 մլն դրամ, աճը 2016 թ. նկատմամբ՝ 106.0 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 4.3 տոկոս: Մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 37 մլրդ 635.6 մլն դրամ, աճը 2016թ. նկատմամբ՝ 94.7 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 2.8 տոկոս, իսկ ծառայությունների ծավալը կազմել է 18 մլրդ 214.7 մլն դրամ, աճը 2016թ. նկատմամբ՝ 115.5 տոկոս, տեսակարար կշիռը հանրապետական ծավալում՝ 1.3 տոկոս: Հաստատվել է 2017-2025 թթ. Լոռու մարզի զարգացման ռազմավարությունը և ամբողջությամբ պատրաստ է 2018 թ. տարեկան գործունեության ծրագիրը, որում ներառված են 2018 թ. ՀՀ պետական բյուջեի, համայնքային բյուջեի, մասնավոր ներդրումներով, դոնորներով, միջազգային և այլ կազմակերպությունների կողմից Լոռու մարզում ընթացիկ տարում նախատեսվող ներդրումային ծրագրերը: Ռազմավարությամբ սահմանվել է մարզի զարգացման տեսլականը, այն է՝ ունենալ բազմաճյուղ, զարգացած արդյունաբերություն, արդիականացված գյուղատնտեսություն և զարգացած զբոսաշրջություն, ՏՏ ոլորտ։

Արթուր Նալբանդյանի խոսքով՝ մարզի համայնքների բյուջեներով 2017 թ. նախատեսված մուտքերն ապահովվել են 96.6 տոկոսով, կամ նախատեսված 7333.3 մլն դրամ մուտքերի դիմաց հավաքագրվել է 7086.7 մլն դրամ: 2016 թ. համեմատ սեփական եկամուտների կատարողականն ավելացել է 11.1 տոկոսով. Մարզպետը նշել է, որ 100 տոկոսանոց հավաքագրում չի հաջողվել արձանագրել հողի հարկի մասով, ինչը հիմնականում պայմանավորված է սեփականատերերի հանրապետությունից բացակայելու հանգամանքով: Վարչապետն ընդգծել է, որ պետք է հարցը կարգավորել և հանձնարարել է ներկայացնել լուծումներ:

Շինարարության մասով կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ 2016 թ. շինթույլտվությունների թիվը կազմել է 114, 2017 թ.՝ 212, նոր իրականացված շինարարության ծավալը կազմել է 29686 քմ՝ 2016 թ. 17380 քմ դիմաց: 2018 թ. համար վարչապետը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել տրվող շինթույլտվությունների տրամադրման քանակը և շինարարության ծավալը՝ կարևորելով կառավարման արդյունավետության բարձրացումը. «2017 թ. շինթույլտվությունների քանակը ձեզ մոտավորապես պետք է հուշի, թե 2018 թ. որքան շինարարություն եք ունենալու ծավալային հաշվարկով: Հիմա մենք համատիրությունների վերաբերյալ օրենք ենք պատրաստում և նոր ինստիտուտ ենք ներդնում, որին պետք է ակտիվ մասնակցել: Մենք ցանկանում ենք նաև դրանով արդյունավետ կառավարիչների ինստիտուտ ձևավորել»:

«Մաքուր Հայաստան» ծրագրի կատարման ամսով զեկուցվել է, որ մարզի համայնքներում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները ինքնածախսածածկման եղանակով կատարելու և անհրաժեշտ մակարդակի գանձումներ ապահովելու նպատակով մարզի բոլոր համայնքներում, բացի շատ փոքր համայնքներից, առաջարկվել է նախատեսել աղբահանության գծով վարձավճարներ և ապահովել դրանց գանձումը: Ըստ համայնքների կողմից ներկայացված 2018 թ. բյուջեների՝ աղբահանության գծով վարձավճարները նախատեսվել է 327.3 մլն դրամ, 2017 թ. նախատեսված 241.9 մլն դրամի կամ փաստացի 226.2 մլն դրամի դիմաց: Նախատեսվել է աճ՝ 2017 թ. պլանի նկատմամբ 35.3 տոկոս, իսկ փաստացիի նկատմամբ՝ 44.7 տոկոս: Վարչապետը Կարապետյանը նշել է, որ աղբահանության մուտքերի և ծախսերի մասով 2018 թ. նպատակադրված ցուցանիշները պետք է համաչափ լինեն. «Աղբահանության բյուջեն պետք է բալանսավորված լինի, և վարձավճարներից ակնկալվող մուտքերն ու բյուջեով նախատեսված ծախսերը պետք է համարժեք լինեն: Եթե մարզի բոլոր համայնքապետերը կարողանան այս ոճով աշխատել, մենք սուբսիդիան կշարունակենք տալ այնքան, որքան տալիս ենք և կկարողանանք աղբահանությունն արդյունավետ կազմակերպել: Հաջորդ շաբաթ վերանայում եք բոլոր համայնքների բյուջեները, աղբահանության մուտքերը պետք է ավելի շատ լինեն, քան ծախսերը: Ձեր նշաձողը դնում եք ու կատարում եք»:

Անդրադառնալով մարզում ճանապարհաշինության հարցին՝ վարչապետը Լոռու մարզի ղեկավարությանը և համայնքապետերին առաջարկել է ուսումնասիրել և ներկայացնել միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ առաջարկություններ՝ պետություն-համայնք համատեղ ջանքերով իրականացնելու հեռանկարով: «2018 թվականն ընդհանրապես մեր տարածքային, մարզպետային կառավարման ճարտարապետությունը, կառուցվածքը վերջնական պետք է արդեն ձևավորենք: Ամեն վարչություն հստակ պետք է իմանա իր ծրագիրը, վիճակագրությունը, հստակ պետք է ախտորոշած լինի իր խնդիրները: Եթե քաղաքաշինության հետ է կապված, բոլոր համայնքներում շինթույլտվությունների տրամադրման կարգերը պետք է մաքսիմալ պարզեցված լինեն, մաքսիմալ պոտենցիալ ներդրողի համար հասկանալի լինեն: Դուք պետք է հետևեք խոչընդոտ, պրոբլեմ տեղերում կա, թե ոչ, նաև պետք է հետևեք, որ մենք աստիճանաբար պետք է գոտիավորում անենք, մանավանդ մեծ քաղաքների համար»:

Գյուղատնտեսության ոլորտում առկա վիճակի մասով կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ գյուղատնտեսական վարելահողերի ծավալը 42000 հա է, օգտագործվում է 30000-33000 հա-ն, և ոռոգման ցանցի վատ վիճակի պատճառով կա ընդամենը 9000 հա ոռոգելի հողատարածք: Վարչապետ Կարապետյանը համայնքապետերին առաջարկել է դիտարկել այն տարբերակը, որ եթե պոտենցիալ ներդրողն իր բիզնես ծրագրով լուծում է որևէ համայնքի ջրամատակարարման հարցը, ապա կարելի է քննարկել չօգտագործվող հողատարածքի որևէ մասը ներդրողին տրամադրելու հնարավորությունները: Նշվել է, որ 2017 թ. պետական աջակցության լիզինգային ծրագրով ձեռք է բերվել 11 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, 2018 թ. նախատեսվում է ձեռք բերել ևս 30-ը: Վարչապետը հանձնարարել է գույքագրել, թե մարզում տեխնիկայի ընդհանուր պահանջարկը որքան է կազմում և քանի միավոր է անհրաժեշտ՝ գյուղատնտեսական շուկան զարգացնելու համար և դրա հիման վրա մշակել ծրագիր: Մարզում կա 5 հա ջերմոցային տնտեսություն, 10 հա ոռոգվում է կաթիլային համակարգով, իսկ 2018 թ. ծրագրվում է կաթիլային համակարգով ոռոգել մոտ 60 հա հողատարածք և հիմնել ևս 2 ջերմոցային տնտեսություն: Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե որ համայնքում որ ոլորտի զարգացումն է առավել նպաստավոր և ըստ համայնքների գոտիավորում իրականացնել:

Անդրադառնալով հակակարկտային կայանների բացակայության հարցին՝ վարչապետը նշել է, որ հակակարկտային պաշտպանության նոր համակարգ է ներդրվում, տեղադրվելու է 36 հրթիռային կայան, որոնք ծածկելու են ողջ գյուղատնտեսական դաշտը:

Մարզային, համայնքային և հանրապետական գույքի կառավարման հարցին՝ վարչապետը նշել է, որ արդյունավետ կառավարելու նպատակով պետք է ներգրավել մասնավոր կառավարիչներ, որոնք համապատասխան բիզնես ծրագրի իրականացմամբ և միաժամանակ պետական գույքի պայմանների պահպանմամբ կարող են արդյունավետ կառավարում իրականացնել: «Եթե կա չօգտագործվող համայնքային, մարզային, հանրապետական նշանակության գույք, պետք չէ տարիներով սպասել, որպեսզի գան այդ գույքը գնեն: Պետք է տալ բիզնեսի կառավարմանը, ինչը նոր աշխատատեղեր կստեղծի և կնպաստի մարզի զարգացմանը»:

Ներդրումային ծրագրերի մասով զեկուցվել է, որ ընթացիկ տարում իրականացվել է 34 մլրդ 645 մլն դրամին համարժեք ներդրում, ստեղծվել է 950 աշխատատեղ, հիմնականում թեթև արդյունաբերության ոլորտում: 2018 թ. նախատեսվում է 22 մլրդ դրամի ներդրում միայն մասնավոր հատվածում, 1122 աշխատատեղ: Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ընթացքի մեջ է համայնքների անձնագրերի պատրաստման գործընթացը, որոնք կավարտվեն մինչև մարտի կեսեր: 2017 թ. մոտ 200000 զբոսաշրջիկ է է այցելել՝ 2016 թ. համեմատ կրկնակի աճ է արձանագրվել: Վարչապետը նշել է, որ զբոսաշրջիկին Լոռու մարզ բերելու համար պետք է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ և ճանաչելիության բարձրացման ուղղությամբ աշխատել: Ընդգծելով մարզում առկա տեսարժան վայրերի և հուշարձանների ճիշտ ներկայացման կարևորությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ակտիվ աշխատել զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ:

Զեկուցվել է նաև, որ վճարովի ծառայությունների աճ է արձանագրվել առողջապահության ոլորտում, իսկ կրթության բնագավառում 10 համայնքում 17 մարզային ենթակայության դպրոցներում ստեղծվել են սմարթ դասասենյակներ, միջոցների ծավալը կազմել է 128.0 մլն դրամ: Վարչապետը կարևորել է ֆիզկուլտուրայի և օտար լեզուների դասավանդումը հատկապես գյուղական համայնքների դպրոցներում՝ նշելով. «Ինչպիսին եմ պատկերացնում մեր վաղվա քաղաքացուն: Մեր երեխան անպայման պետք է առողջ լինի, դրա համար ֆիզկուլտուրան չափազանց կարևոր է: Հայաստանի քաղաքացին պետք է առնվազն երեք լեզու իմանա՝ ոչ թե որովհետև դա մոդայիկ է, այլ դա դառնալու է խիստ անհրաժեշտ: Մենք պետք է կարողանանք դպրոցում երեխաներին սովորեցնել բնական գիտություններ, լեզուներ, ֆիզկուլտուրա, ՏՏ, ռոբոտատեխնիկա, բիզնես և ֆինանսական մտածելակերպ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում