Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Րաֆֆու «կտակը»` բազմաթիվ զրոներով

Այսօր ակամայից աշխուժություն են դրսևորել արտախորհրդարանական ուժերը: Քաղաքական ասելիքի և օրակարգի բացակայությունը նրանց ստիպում է հասարակության ուշադրության կենտրոնում մնալ, այսպես կոչված, արտաքին, ֆոնային փոփոխությունների հետևանքով: ՕԵԿ դարձած ՀՎԿ-ն, ըստ էության, մեկ մարդու հեղինակության, խարիզմայի վրա խարսխված կուսակցություն է և առաջնորդ փոխելու փոխարեն` վերադառնում է հին անվանը: «Ժառանգություն» կուսակցությունը փոխում է ղեկավարին. Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն կուսակցությունը կղեկավարի Արմեն Մարտիրոսյանը:

Երկու դեպքում էլ` փոփոխությունները իմիտացիոն են և որևէ առնչություն չունեն հռչակված հայտարարությունների հետ: Օրինակ` ի՞նչ է տալու ռոտացիան «Ժառանգություն» կուսակցությանը, եթե այն չունի քաղաքական օրակարգ և խարխափում է քաղաքական մարգինալիզմի սահմանագծին: Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքականությունը նույնացրել է տուրիզմի կամ խոպանի հետ. նա մերթընդմերթ Հայաստան է գալիս, երբ նրա ամերիկյան օրակարգում հայտնվում է «պատուհան», հանդես է գալիս հայտարարություններով և իսկույն ևեթ անհետանում: Այսօր նա որոշել է հեռանալ ավելի տևական ժամանակով, ընդ որում` խնդիրը ոչ թե քաղաքական պատասխանատվությունն է, խորհրդարանական վերջին ընտրություններում կուսակցության ձախողման համար մեղքի գիտակցումը, այլ` «ռոտացիա» բարեհունչ բառը, որի տակ խնամքով թաքցվում են քաղաքական պարապությունը, անտաղանդությունը: Ի՞նչ է տալու ռոտացիան «Ժառանգություն» կուսակցությանը, եթե այն չունի քաղաքական օրակարգ կամ չի բարձրաձայնվում անգամ ձախողված մարտավարությունը վերանայելու անհրաժեշտության մասին:

Նման անբովանդակ ռոտացիաների հետևանքով 16 տարվա ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը կորցրել է փոքրաթիվ, բայց արդյունավետ աշխատող քաղաքական թիմ, սակայն, որ ավելի կարևոր է` մսխել է հանրային վստահության մեծ ռեսուրսը, սպանել է այլընտրանք դառնալու շանսը, երբ 2013-ին տասնյակ հազարավոր քաղաքացիներ Երևանի փողոցներում մնացել էին առանց առաջնորդի: Արտախորհրդարանական ուժերն` առանց այն էլ, օբյեկտիվորեն հայտնվում են քաղաքական լուսանցքում` ընտրությունների արդյունքներով, հասարակության սահմանափակ վստահությամբ պայմանավորված:

Դա վերաբերում է նաև ու գուցե` առաջին հերթին, «Ժառանգությանը», որի քաղաքական ռեստավրացիայի համար ոչ թե ռոտացիաներ են պետք, այլ` երկարաժամկետ քաղաքական ծրագրեր: Իհարկե, սա առաջին դեպքը չէ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշ ժամանակով հեռանում է կուսակցության ղեկավարի պաշտոնից` վերադառնալու ակնկալիքով: Դատելով նախադեպերից` պատճառները քաղաքական կամ նույնիսկ կուսակցական չեն լինում. ըստ ամենայնի` Րաֆֆի Հովհաննիսյանը հերթական անգամ որոշել է «օպտիմալացնել» ֆինանսական միջոցները` կրճատելով կուսակցական ծախսերի տողը: Կամ` «Ժառանգության» բրենդն այնքան է արժեզրկել, որ Հովհաննիսյանն այլևս չի կարողանում այդ բրենդով գումարներ հայթայթել սփյուռքահայ շրջանակներում: Ամեն դեպքում` Րաֆֆի Հովհաննիսյանի թողած «կտակը» աղքատիկ է` քայքայված կուսակցություն, զրոյական հեղինակություն, դատարկ գանձարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում