ԱՄՆ առաջին տիկինը ոճի հիանալի զգացում ունի։ Երեկ Մելանյա Թրամփն ամուսնու՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանն ընդունել էր Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլին՝ կնոջ՝ Լյուսիի հետ։
47-ամյա Մելանյան հանդիպման ժամանակ կրել է Dolce & Gabbana-ի՝ ոսկեգույն տարրերով վերարկու՝ ամբողջացնելով կերպարը կոկորդիլոսի կաշվից ոսկեգույն կոշիկներով։
Դիմահարդարումը նույնպես շատ գեղեցիկ է ստացվել՝ աչքերի շեշտադրմամբ։