Ամերիկացի ոստիկանները 2017 թվականի հոկտեմբերից ստացել են iPhone-ից և Apple-ի այլ տեխնիկայից ավելի քան 1600 կեղծ արտակարգ զանգ։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաընկերությունը՝ հղում անելով իրավապահներին։
Համապատասխան ցուցանիշները ներկայացրել են Էլկ-Գրով քաղաքի ոստիկանները։ Ինչպես նշվում է՝ մեկ օրում իրավապահները Apple-ի սպասարկման կենտրոնից ստանում են մոտ 20 կեղծ զանգ։
Իրավապահները խոսափողից այն կողմ լսում են լռություն կամ աշխատակիցների զրույցները։
Ընկերությունում հայտարարել են, որ աշխատում են խնդրի վերացման ուղղությամբ։