Tuesday, 19 03 2024
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստանը հետևողական չգտնվեց ռուսական հեռուստաալիքների փակման հարցում

Մոտ երկու ամիս առաջ «Հանուն Հայաստան պետության» ճակատը հանդես եկավ հայտարարությամբ՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում:

Հիշեցնենք, որ այդ հայտարարությունը հաջորդեց Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, որից հետո ռուսական հեռուստաալիքներով հակահայկական հիստերիա սկսվեց, Հայաստանի հասցեին հնչեցին վիրավորական արտահայտություններ, վիրավորական համեմատություններ կատարվեցին։ Մասնավորապես, ռուսական НТВ հեռուստաընկերության «Հանդիպման վայրը» ծրագրի թողարկումներից մեկում ռուսաստանցի վերլուծաբաններն ու քաղաքագետները, անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան համաձայնագրին, Հայաստանը համեմատեցին ամուսնացած կնոջ հետ, որը որոշել է սիրավեպ սկսել մեկ ուրիշ տղամարդու հետ:

Ըստ այդմ՝ «Ռուսաստանի կինը» հանդիսացող Հայաստանը, իբր, փորձում է հեռանալ Ռուսաստանից ու գնալ Եվրամիության մոտ:

Ճակատի հայտարարությունից ամիսներ են անցել, բայց ոչ մի արդյունք այդպես էլ չարձանագրվեց։ Փոխարենը ռուսական հեռուստաալիքների մասով շատ արագ արձագանք եղավ, ասենք՝ Մոլդովայում, որտեղ արգելվել է ռուսական տեղեկատվական և վերլուծական հեռուստաալիքների հեռարձակումը։ Արտասահմանյան քարոզչության դեմ պայքարի օրենքը, որի շրջանակներում հունվարին սահմանափակում է դրվել ռուսական հեռուստաալիքների վրա, ստորագրվել է երկրի խորհրդարանի նախագահ՝ Անդրիան Կանդուի կողմից, որը պրոեվրոպական Դեմոկրատական կուսակցության անդամ է։ Օրինագիծը կոչված է ապահովելու հանրապետության տեղեկատվական անվտանգությունը՝ տրանսսահմանային հեռուստատեսության մասին Եվրոպական կոնվենցիան չստորագրած երկրների արտադրության նորությունների, տեղեկատվական–վերլուծական, քաղաքական և ռազմական հաղորդումների հեռարձակման սահմանափակման միջոցով։

Լեզվաբան Նարինե Դիլբարյանի դիտարկմամբ՝ Հայաստանը հետևողական չգտնվեց ռուսական հեռուստաալիքների փակման հարցում, քանի որ մեր երկրում չկա գիտակից քաղաքացիական հասարակություն և, նույնիսկ, քաղաքական ուժեր։ «Ռուսաստանի հանդեպ Հայաստանում միշտ առանձնահատուկ վերաբերմունք է եղել։ Գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը Ռուսաստանին դիտում է որպես բարեկամ երկիր, անվտանգության երաշխավոր երկիր, դրա համար բավական էր, որ մեզ մոտ բարձրանար մի հակառուսական ալիք և լինի հիմնավորված, միևնույն է, հնչում են ձայներ, որ պետք է զգույշ լինել, Ռուսաստանը մեր միակ դաշնակիցն է։ Այս տեսանկյունից երևի թե շատ բացատրելի է, որ հնչեցված կոչը արգելելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում, մեծ տարածում չգտավ։ Թեկուզ այն բանից հետո, երբ այդ հեռուստաընկերություններով մեզ, մեր հորոսներին վիրավորական արտահայտություններ չհնչեցվեցին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տիկին Դիլբարյանը։ «Գիտեք, ամեն դեպքում կաթիլը քար է ծակում։ Ռուսական պետական գործիչների այդ հարձակումները, անգամ մեր պես երկրում, ձևավորում են մտածող էլեկտորատ։ Հիմա եկել է ժամանակը, որ երկիրը համալրվի ողջամիտ մտածողներով, բայց այդ պրոցեսը շատ դանդաղ է ընթանում, մենք պահպանողական հասարակություն ենք։ Մեզ շատ երկար են ներշնչել առասպելը, որ առանց Ռուսաստանի մենք չենք կարող ապրել»,- ասաց Դիլբարյանը՝ հավելելով, որ նախընտրելի կլիներ, որ Ռուսաստանը փոխեր իր քաղաքականությունը և, կախված իր արտաքին քաղաքական խնդիրներից, Հայաստանին թիրախ չդարձներ, բայց եթե ամեն դեպքում Հայաստանը թիրախում է, ապա պետք է անպայման հակաքայլեր ձեռնարկել. «Հակաքայլեր ձեռնարկելու համար պետք է քաղաքացիական հասարակություն։ Իսկ քաղաքացիական հասարակությունը բաղկացած է այնպիսի մարդկանցից, ովքեր ադեկվատ են գնահատում կատարվածը։ Բայց փոխարենը մենք լսում ենք, որ եթե Ադրբեջանին Ռուսաստանը զենք չվաճառի, ուրիշը կվաճառի, կամ՝ ռուսական բանակն է մեր փրկիչը, մենք ՀԱՊԿ անդամ ենք, ԵԱՏՄ անդամ ենք և էլի նման «հիմնավորումներ»։ Եվ որքան էլ ուշագրավ է, մեր երկրում չկա ո՛չ գիտակից քաղաքացիական հասարակություն, ո՛չ էլ քաղաքական ուժ, որը համարժեք է գնահատում Ռուսաստանի քաղաքականությունը։ Բոլորն աշխատում են ռևերանսներ անել։ Իսկ եթե չկա քաղաքական ուժ, չի ձևավորվում նաև պահանջը պաշտպանելու սեփական շահերը»։

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Արմեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ամիսներ առաջ իրենց նախաձեռնությունը հաջողություն չգրանցեց ռեսուրս չունենալու պատճառով։ «Ցավոք, մեր հնարավորությունն այդ պահին շատ ավելի սուղ էր և եղածը ռացիոնալ օգտագործելու կարիք կար։ Եթե մի քիչ հնարավորությունները մեծ լինեին, հայտարարությունը կարող էր արդյունք ունենալ»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հիմա էլ ռուսական հեռուստաալիքները, հաղորդումները հսկայական քարոզչական ազդեցություն ունեն հայկական լսարանի վրա։ «Հայաստանում ոմանց թվում է, թե Ռուսաստանում, իշխանության ներսում բացարձակ հիմարներ են նստած։ Բայց այդպես չէ։ Եթե քարոզչության մեջ այդքան գումար է ներդրվում, դա նշանակում է, որ իրենք արդյունքը տեսնում են միանգամից։ Եվ խոսքը միայն քաղաքական բնույթի քարոզչության մասին չէ։ Օրինակ՝ հեռուստաալիք կա, որը 24 ժամ պրոպագանդում է իռացիոնալ, հակագիտական, հակաիրական գաղափարներ, որը տևական ժամանակ նայելուց հետո մարդը կարող է հոգեկան հիվանդ դառնալ, կամ դուրս մնա առաջադիմությունից։ Եվ օր ու գիշեր դա է քարոզվում։ Բայց մենք ուշքի ենք գալիս միայն այն ժամանակ, երբ մեզ ապտակ են հասցնում, որոշակի ակտիվություն ենք ցուցաբերում, դա անցնում է, բայց, կրկնում եմ, քարոզչությունը գնում է օր ու գիշեր, և դա ազդեցություն ունի բնակչության զգալի մասի վրա։ Եվ եթե մեր երկրում բնակչության մասին մտածող իշխանություն լիներ, ինչ-որ քայլեր կձեռնարկեր»,- նշեց Հովհաննիսյանը

Ինչ վերաբերում է Մոլդովային, ապա Հովհաննիսյանի խոսքերով՝ իրենք հասկացան, որ խնդիր կա, հասկացան, թե ինչ է քարոզվում, ինչպես է հասարակության մեջ մտցվում իռացիոնալ մտածելակերպ, ատելություն, սեփական պետականության, ինքնիշխանության մերժում, և փորձեցին լուծել խնդիրը։ «Իսկ մեր իշխանությունների համար դա բացարձակ խնդիր չէ։ Իրենք մտածում են միայն վերարտադրվելու մասին, ևս մեկ անգամ վերարտադրվելու մասին և այդպես շարունակ»,-եզրափակեց Արմեն Հովհաննիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում