Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Գավառում վիճաբանության հետևանքով 2 անձ հրազենային վնասվածք է ստացել. կասկածյալը հետախուզվում է

Գավառ բժշկական կենտրոնից փետրվարի 12-ին ժամը 21:10 սահմաններում ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել , որ հրազենային վնասվածքներով և կոտրվածքներով 31-ամյա տղամարդ է տեղափոխվել հիվանդանոց: Գավառի քրեական հետախույզները անմիջապես հայտնաբերել են դեպքի վայրը, ինչպես նաև պարզել դեպքի որոշ հանգամանքներ:

Նախնական տվյալներով` Հենրիկ Աբրահամյան փողոցի տներից մեկում հացկերույթ է եղել, որին մասնակցել են մի քանի մարդ, այդ թվում նաև տան տերը: Հացկերույթի ժամանակ ներս է մտել Գավառում ապրող 43-ամյա Սարգիս Հովհաննիսյանը և վիճել է ներկաներից մեկի հետ, որի ընթացքում մի քանի անգամ կրակել 31-ամյա տղամարդու վրա, պատճառելով նրան առողջությանը ծանր վնաս: Կրակոցներից հրազենային վնասվածք է ստացել ներկաներից ևս մեկը` 40-ամյա տղամարդ: Նրա առողջության պատճառվել է միջին ծանրության վնաս:

Պարզվել է, որ Սարգիս Հովհաննիսյանը կրակել է ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակով:

Դեպքից հետո Սիմոն Սոսեյանը հյուրասենյակից հավաքել է պարկուճները և նետել արտաքնոց, զենքը թաքցրել է վառարանում, մաքրել է արյան հետքերը, լվացել արյունոտված շորերը:

Գավառի բնակիչ 47-ամյա Սիմոն Սոսեյանին մեղադրանք է առաջադրվել հանցագործությունը պարտակելու հատկանիշներով:

Որոշում է կայացվել նաև Սարգիս Հովհաննիսյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին` խուլիգանական դրդումներով դիտավորությամբ առողջությանը ծանր,միջին ծանրության վնաս պատճառելու, ինչպես նաև ապօրինի հրազեն պահելու հատկանիշներով :

Մեղադրանքի առաջադրման հաջորդ օրը` փետրվարի 22-ին Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Խափանման միջոց է ընտրվել կալանք:

Գավառի և ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողները տարաբնույթ միջոցառումներ են իրականացնում մեղադրյալին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Սարգիս Հովհաննիսյանի մասին տեղեկություն ունեցողները կարող են դիմել ՀՀ ոստիկանության Գավառի կամ մոտակա բաժին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում