Calvin Klein-ի #MYCALVINS նախագիծը հանդիսանում է բրենդի երկու շարքերի գովազդային արշավների շարք (My Calvins ներքնազգեստ և Calvin Klein Jeans), որտեղ շեշտադրություն է արվում ընտանեկան արժեքների վրա։
Հունվարի վերջին նկարահանման հերոսներ են դարձել Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ներկայացուցիչները։ 5 քույրերը լուսանկարվել են բրենդի գարուն-ամառ հավաքածուի ներքնազգեստով և ջինսերով։
Plus size մոդել Դիանա Սիրոկայը որոշել է որպես երգիծանք վերստեղծել քույրերի լուսանկարը՝ նկարահանման հրավիրելով այլ գիրուկների։ Նա լուսանկարը տեղադել է Instagram-ում՝ հավելելով #OurBodies և #CurvesForKlein հեշթեգները։ «Բոլոր մարմնները գեղեցիկ են»,-լուսանկարը մակագրել է մոդելը՝ հույս հայտնելով, որ նորաձևության աշխարհը կփոխվի, և այնպիսի բրենդները, ինչպիսիք են Calvin Klein-ը, մասնակցության կհրավիրեն տարբեր պարամետրերով մոդելների։