SpaceX ընկերության հիմնադիր և ղեկավար Իլոն Մասկը նշել է նիշերի համադրությունը գլոբալ անլար համացանցին հասանելիություն ստանալու համար: Այս տեղեկությունը նա հրապարակել է Twitter-ում:
Նշենք, որ օրերս SpaceX-ը հաջողությամբ արձակել է Falcon 9 հրթիռը համացանցի բաշխման համար առաջին արբանյակներով:
Ծրագրվում է, որ 2019-2024 թթ. SpaceX-ը Երկրի ցածր ուղեծիր կհանի ավելի քան 4400 այդպիսի արբանյակ համացանցի բաշխման համար:
«Ոչ ոքի մի ասա, WiFi-ի գաղտնաբառն է՝ «մարսեցիներ»»,- գրել է Մասկը:
Նա նշել է, որ Լոս Անջելեսի երկնքում գտնվելիս արբանյակները պետք է Երկիր ուղարկեն «Ողջույն, աշխարհ» ազդանշանը:
Don’t tell anyone, but the wifi password is “martians”
— Elon Musk (@elonmusk) February 22, 2018