«Եթե որևէ մեկը ուզում է Հայաստանն ազատագրել, ապա պետք է ՌԴ-ից սկսի, Պուտինից։ Նա է Հայաստանում իշխանություն ձևավորում, հավաքարար նշանակում։ Մենք պետք է այդ հարցը լուծենք ոչ թե այստեղ իրար սպանելով, այլ դիմելով բռնապետին, ոչ թե նրա ծառաներին։ Եկել, գրավել են Հայաստանը, զավթել են»,- այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը՝ նշելով, որ չի կարծում, թե «Սասնա ծռերը» որևէ գործ կիսատ են արել, որ հիմա էլ ավարտին հասցնեն։
Հիշեցնենք, որ դատական նիստի ընթացքում hանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելիս, Վարուժան Ավետիսյանն ասել է, որ բոլորը ռեժիմի գործիքներն են.
«Հետևաբար դուք ձեր արածն արե՛ք, մենք մեր անելիքի կեսն արել ենք, կեսն էլ կանենք այն ժամանակ, երբ ժողովուրդը ոտքի կանգնի»։
Ազատ Արշակյանը ընդգծեց, որ քաղաքացիական կռիվն անընդունելի է, որևէ գաղափար չկա, հանուն որի կարելի գնալ եղբայրասպանության։
«Եթե կռիվ անող են, նրանց հետ է հարկավոր կռվել, ես ասում եմ՝ ռուսական բազայի տեղը նույնն է, իսկ Թերեք գետից անցնում ես այն կողմ, բարձացի Վոլգա գետով մինչև Կրեմլը, այնտեղ նստած է գլխավոր բռնակալը, նրա հետ էլ հարցերը լուծեք»։
Մանրամասները՝ տեսանյութում։