Friday, 19 04 2024
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր

«Ջրվեժ» անտառապարկը համալրվել է ավտոմատ ուղեփակոցներով և հակահրդեհային տեխնիկայով

ՀՀ բնապահպանության նախարարության ‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել «Ջրվեժ» անտառապարկի վերանորոգված վարչական շենքի, նոր ավտոմատ ուղեփակոցների բացման և բարձրակարգ հակահրդեհային տեխնիկայի նվիրաբերման արարողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այն իրականացվել է բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստանը) «Անդրսահմանային միացյալ քարտուղարության 3-րդ փուլ» ծրագրի շրջանակներում:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը և ‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը։

Վարչական շենքի վերանորոգումը և ավտոմատ կառավարվող ուղեփակոցների տեղադրումն իրականացվել է ‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ի՝ 2017թ․ արտաբյուջետային միջոցների հաշվին։ Ավտոմատ կառավարվող ուղեփակոցները բացառում են անտառապարկի աշխատակիցների միջամտությունը պահպանվող տարածք հանգստի համար քաղաքացիների մուտք գործելուն, իսկ ակտիվ հանգստի այլ ծառայություններից օգտվելու համար տեղում առկա է հաշվիչ դրամարկղ, ինչը էականորեն նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը։

WWF-Հայաստանի նվիրաբերած հրշեջ պոմպերով հակահրդեհային ամենագնաց մեքենան կարող է հաղթահարել բարդ տեղանքները, ինչպես նաև կիրառվել փրկարարական նպատակներով: Այն կարող է օգտագործվել նաև ոռոգման նպատակներով՝ հատկապես այն տարածքներում, որոնք դժվարամատչելի են և տեղերում բացակայում են ոռոգման համակարգերը։

Արգելոցապարկային համալիրի աշխատակիցներին հակահրդեհային մեքենայի հետ միասին տրամադրվել են նաև հրակայուն համազգեստ, ինչպես նաև այլ անհրաժեշտ սարքավորումներ, որոնք կհեշտացնեն համալիրի պահպանության աշխատանքները։

2017 թ․ անտառային հրդեհներից հետո բնության հատուկ պահպանվող տարածքներում հակահրդեհային միջոցառումներին աջակցման՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի արդեն երկրորդ միջոցառումն է։ 2017 թ․ հոկտեմբերին WWF-Հայաստանի կողմից ամբողջովին վերանորոգվել էր «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրշեջ մեքենան, ինչպես նաև տրամադրվել էր հակահրդեհային այլ սարքավորումներ։

WWF-Հայաստանը մշտապես աջակցում է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ տրամադրում է տեխնիկա, նպաստում պահպանվող տարածքների ընդլայնմանը, կարողությունների հզորացմանը, կազմակերպում դասընթացներ, էկոկրթական վարժանքներ և այլն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում