Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի նկրտումներն արժանացան միջազգային բացասական արձագանքի. Eurasianet

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից իբր իր «պատմական հողերը» վերադարձնելու մասին հայտարարությունը պաշտոնական Բաքվի կողմի համար վերածվեց լուրջ դիվանագիտական սկանդալի. Ռուսաստանը և Ֆրանսիան բացահայտ կերպով հորդորեցին Բաքվին դադարեցնել սադրիչ հայտարարությունները: Այս մասին Eurasianet տեղեկատվական հարթակում գրում է Բրեդլի Ջարդինը «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի պնդումներն արժանացան միջազգային բացասական արձագանքի» խորագրով հոդվածում:

Հեղինակը նշում է, որ Ադրբեջանի նախագահն իր ղեկավարած «Յենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության համագումարի ժամանակ փետրվարի 9-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանն անվանեց Ադրբեջանի «պատմական հող»՝ նշելով, թե այն իրենց «քաղաքական և ռազմավարական նպատակն է» և որ իրենք «պետք է քայլ առ քայլ աշխատեն դրան հասնելու համար»:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանն այս հայտարարությանը չուշացավ. փետրվարի 12-ին նա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Մինչև նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների գրկում ու զառանցեն Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս մենք չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել»:

Հեղինակը նշում է, որ շատ արագ խնդրին արձագանքեց նաև միջազգային հանրությունը: Մասնավորապես Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հիշեցրեց, որ ներկայում Ադրբեջանը խիստ լարված հարաբերությունների մեջ է հարևան Հայաստանի հետ, ուստի Ալիևի նմանօրինակ հայտարարությունները «բացահայտ կերպով չենք օգնի նպաստելու լարվածության թուլացմանը»:

Բրեդլի Ջարդինը գրում է, որ Ռուսաստանից հետո խնդրին անդրադարձավ նաև Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նախազգուշացնելով Ադրբեջանի ղեկավարությանը զերծ մնալու այնպիսի հայտարարություններից, որոնք կբորբոքեն նոր լարվածություն երկու երկրի միջև և այդպիսով կվնասեն նաև ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Eurasianet-ի հեղինակը փաստում է, որ հայկական կողմը, սակայն, անբավարար համարեց միջազգային նման արձագանքը պաշտոնական Բաքվի հայտարարություններին: Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը, մասնավորապես, հայտարարեց, որ «Հայաստանի նկատմամբ նախագահ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումներին միջազգային հանրության կողմից ադեկվատ պատասխանի բացակայությունը քաջալերել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովին կրկնել ուժի կիրառման սպառնալիքը»:

Բալայանի հայտարարությունը վերաբերում էր Զաքիր Հասանովի կողմից արված այն հայտարարությանը, թե «պատերազմը կարող է բռնկվել ամեն պահի»:

Բրեդլի Ջարդինը նշում է, որ Ալիևը նմանօրինակ հայտարարություններով հանդես է եկել նաև անցյալում: Հեղինակն ընդգծում է, որ որոշ մեկնաբաններ նրա վերջին թշնամական հռետորաբանությունը պայմանավորում են արտահերթ նախագահական ընտրություններով, որոնք կայանալու են ապրիլի 11-ին:

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում նոր նախագահի քվեարկությունը տեղի կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից երկու օր անց:

Ջարդինը նշում է նաև, որ Հայաստանի առաջնորդն ակնկալվում է, որ կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելուց հետո:

«Երկու առաջնորդներն էլ պարտավորվել են ակտիվացնել ղարաբաղյան խաղաղության գործընթացը»,- եզրափակել է Ջարդինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում