YouTube-ում տարածվում է տղամարդու մասնակցությամբ տեսանյութ, ով գրկում է գլուխն ավտոմեքենայի մեջ մտցրած հսկայական բիզոնին: Տեսանյութը հրապարակել է Ռայեն անունով օգտատերը:
Ռայենը չի նշել՝ որտեղ է նկարահանվել տեսանյութը՝ ընդգծելով միայն, որ այն իրեն ընկերն է ուղարկել:
Բիզոնը, գլուխը մտցնելով ավտոմեքենայի պատուհանից, երկար լեզուն ձգում է դեպի հացը, իսկ տղամարդը հիացած գրկում է նրան և լուսանկարվում կենդանու հետ:
Երկու օրում հոլովակն ավելի քան 114 000 դիտում է ունեցել: