Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Հայաստանը տարեկան 10 միլիոն դոլար է խնայում GSP+ ռեժիմից օգտվելուց, 60 միլիոն դոլար` էժան էներգակիրներից. տնտեսագետ

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն անհրաժեշտ է համարում ճանապարհային քարտեզի մշակումն ու արտահանման ծավալները 3 միլիարդ դոլարից ավելի դարձնելը: Ասուլիսի ժամանակ տնտեսագետը նշեց, որպեսզի քանակական ցուցանիշներից անցում կատարվի որակականի, պետք է ապահովել արտահանվող ապրանքների դիվերսիֆիկացիան: Եվրասիական փորձագիտական ակումբի անդամի խոսքով` Հայաստանի արտաքին քաղաքականությունը դրական ուղով է ընթացել, ու դա ցույց են տալիս նաև թվերը: «Մեր արտահանումը երկու տարվա ընթացքում 50 տոկոսով աճել է, այսպիսի ցուցանիշ մենք երբևէ չենք ունեցել: 2017-ին մենք առաջին անգամ գերազանցել ենք արտահանման 2 միլիարդ զգայունության շեմը: Այստեղ մեծ դեր է ունեցել պատրաստի արտադրանքի արտահանումը, որը հիմնական գնացել է Ռուսաստան, որտեղ արտահանումը մեկ տարվա ընթացքում աճել է 45 տոկոսով»,-նշեց փորձագետը:

Թավադյանը կարևորեց նաև երրորդ երկրների, հատկապես Իրանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև կապերի ամրապնդումը ԵՄ-ի հետ: «GSP + արտահանման արտոնյալ ռեժիմից օգտվելու միջոցով մենք տարեկան մոտ 10 միլիոն դոլար խնայում ենք»,-հավելեց տնտեսագետը: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված էներգակիրների բարենպաստ գների ազդեցությանը, ապա, ըստ Թավադյանի, այն կազմում է տարեկան 60 միլիոն դոլար:

Տնտեսագետը տնտեսության կայուն զարգացման համար անհրաժեշտ է համարում հումքային ապրանքներից արտահանումից պատրաստի արտադրանքի արտահանման անցումը: «Փոքր տնտեսություն ունեցող երկրի համար, որի հումքը սակավաթիվ է, տնտեսական զարգացման հիմնական ուղղությունը պատրաստի արտադրանքի արտահանումն է: Դրանից ելնելով` մենք նշել ենք այն վեկտորը, որը ցույց է տալիս մեր տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը: Հումք արտահանելու համար որևէ դժվարություն չկա աշխարհում, մեր կողմից պղնձի խտանյութի արտահանման փորձն է նաև ցույց տալիս դա: Ինչ վերաբերում է պատրաստի արտադրանքին, այստեղ լուրջ խնդիրներ կան: Սա է տնտեսության հիմնական նպատակը, դրանով է պայմանավորված եղել ժամանակին մեր խորհուրդը մտնել ԵԱՏՄ: Ընդլայնել այս հնարավորությունը և ստանալ համեմատաբար էժան էներգառեսուրսներ»,-ասաց Աշոտ Թավադյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում