Յուդոքսի Յոն արևմտաաֆրիկյան Կոտ-դ’Իվուար հանրապետությունից իր կամզվածքի շնորհիվ՝ սոցցանցերում մոտ կես մլն հետևորդ ունի: Յուդոքսին ուրախությամբ պարծենում է իր փարթամ կազմվածքով, հայտնում է LadBible-ը:
Նա պնդում է, որ երբեք պլաստիկ վիրահատություն չի արել. «Ես երբեք չեմ դիմել կոսմետիկ վիրաբուժության, երբեք, երբեք, երբեք: Ես միշտ այսիսին եմ եղել: Իմ ավագները նույնիսկ ավելի փարթամ կամզվածք ունեն, քան ես: Դա միշտ բնական է եղել»:
Յուդոքսին պատմել է՝ իրեն ինչպես են արձագանքում մարդիկ փողոցում: «Երբ ես տնից դուրս եմ գալիս, մարդիկ զարմանում և ցնցվում են իմ տեսքով: Ես կանգնեցնում եմ ճանապարհային երթևեկությունը:
Մարդիկ շոկի մեջ են: Բայց ոչ ոք ոչինչ չի ասում դեմքիս»:
Նշվում է, որ Յուդոքսին հիացած է Քիմ Քարդաշյանով, Քիմն օրինակ է նրա համար:
Յուդոքսին նաև նշել է, որ իր համար դժվար է ընկեր գտնել: Տղամարդկանց մեծ մասը, որոնց ինքը հանդիպում է, վախենում են իրենից: