ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Վիկտորյա Նուլանդը Deutsche Welle-ին տված հարցազրույցում քննադատել է ԱՄՆ ֆինանսների նախարարության պատրաստած «կրեմլյան զեկույցը»:
Նուլանդը նշել է, որ ինքը ոչ մի ներքին աղբյուրից տեղեկություն չունի՝ այդ ցուցակն ինչպես են կազմել:
«Ցավոք, ստացված ցուցակն ավելի նման է ռուսական կառավարության և Forbes-500 ցուցակի ռուս մասնակիցների հեռախոսագրքի, քան լուրջ փորձի պարզելու նրանց, ովքեր կարող էին աջակցել մեր անվտանգության և ժողովրդավարության վրա բացասաբար ազդող քաղաքականությանը»,- ասել է նա:
Հունվարի վերջին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին է փոխանցել «կրեմլյան զեկույցը»՝ «ռուսական ռեժիմին» մոտ 114 բարձրաստիճան պաշտոնյաների և 96 օլիգարխների ցուցակ: