«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի կարծիքով՝ ընդդիմադիր «Ելք» դաշինքն այսօր իր գործողությունները հստակեցնելու անհրաժեշտություն ունի.«Ես քաղաքականության մեջ չեմ սիրում ընտանիքներին խառնել, հուզականությանը տուրք տալ՝ դա անլուրջ է։ «Ելք» դաշինքը Նիկոլ Փաշինյանը չէ, Նիկոլ Փաշինյանը մեկն է «Ելք» դաշինքից։ Ես լսել եմ Էդմոն Մարուքյանի հարցազրույցը և խիստ կիսում եմ այդ կարծիքը։ Գոյություն ունեն քաղաքականության պրագմատիկ իրողություններ և եթե քո գործողությունները չեն բխում այդ իրողություններից, դու դառնում ես հերթական պոպուլիստական ընդդիմությունը»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սամսոնյանը։
Մեր զրուցակիցը հավելում է.«Ինձ համար այդ մեկ ստատուսը քաղաքական կատեգորիա չէ։ «Ելքը»-ն ունի երկու ճանապարհ. կարող է գնալ նախկին ձախողված ընդդիմությունների փորձով կամ քաղաքական իրողություններից բխող պրագմատիկ քաղաքական պայքար որդեգրել։ Դա բնավ չի նշանակում հանրային մարգինալ կարծիքի ստրուկը լինել ու գործողությունների անտրամաբանական ճանապարհ որդեգրել»,-ընդգծեց Նարեկ Սամսոնյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում