Thursday, 28 03 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել

Լրագրողները միշտ խանգարում են վատ իշխանություններին, բայց քաղաքապետարանի որոշումն ապօրինի է

«Ավագանու նիստերի ուղիղ հեռարձակումը ոչ մի կերպ չի ապահովում օրենքի պահանջը, որտեղ հստակ ամրագրված է, որ ավագանու նիստերը հրապարակային է։ Ընդ որում դա ասվում է երկու օրենքում և ամրագրված է Երևանի ավագանու կանոնակարգում։ Ոչ ոք Տարոն Մարգարյանին և Արթուր Գևորգյանին իրավունք չի տվել օրենքի բացառիկ մեկնաբանություն իրականացնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը։

Նրա խոսքերով՝ եթե քաղաքապետարանը մնա իր կարծիքին, ապա այդ ապօրինությունը կհասնի դատարան, և դատարանը ստիպված կլինի ստուգաբանել հրապարակային բառը, որը նշանակում է հանրության համար բաց լինել։

Լևոն Բարսեղյանի խոսքերով՝ կոպիտ սխալ է խնդիրները փորձել լուծել խոսքի ազատության սահմանափակման ճանապարհով, կամ օրենքով հստակ սահմանված քաղաքացիների մասնակցության խախտմամբ։ «Իրենց թվում է, թե այդպիսով այլևս խնդիր չեն ունենա, երբ խոսքը սահմանափակեն, դռները փակեն։ Խնդիրները լուծվում են բուն խնդիրների լուծմամբ։ Եթե չլիներ Նուբարաշենի կոյուղու խնդիրը, կարիք չէր լինի ավագանու նիստի ժամանակ այդպիսի ակցիա կազմակերպել»,-ասաց Բարսեղյանը։

Լևոն Բարսեղյանը անդրադարձավ նաև քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպին ավագանու նիստից մեկ օր անց, երբ լրագրողներին դուրս էին հրավիրել քաղաքապետարանի շենքից, որոնց քաղաքապետարանի շենք էր հրավիրել Զարուհի Փոստանջյանը։ «Ով է ասել, որ ավագանու անդամը չի կարող քաղաքացուն, լրագրողին հրավիրել իր նստավայր։ Դա արգելող որևէ կարգ չկա»,- ասաց Բարսեղյանը։
Մեր զրուցակցի խոսքերով՝ կառավարության, ավագանու նիստերը փակելու որոշումները մեծ աղմուկ կառաջացնեն միջազգային կառույցների մոտ, քանի որ այս ամենը բնորոշ է ավտորիտար համակարգերին։ «Ցավոք, մենք չունենք չորրորդ իշխանություն Հայաստանում։ Չորրորդ իշխանությունն այն է, որը կարողանում է պարտադրել իշխանություն փոխել։ Այն երկրներում, որտեղ լրագրողների հրապարակումներից իշխանություն է փոխվում, այդ երկրում կարելի է փաստել, որ կա չորրորդ իշխանություն։ Լրատվամիջոցները վատ աշխատող իշխանությանը միշտ խանգարում են»,- ընդգծեց Բարսեղյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում